Թերի Քրյուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերի Քրյուզ
անգլ.՝ Terry Crews
Terry Crews
Քրյուզը 2017 թվականին
Հասակը191 սմ
Ծնվել էհուլիսի 30, 1968 (55 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ
ԿրթությունFlint Southwestern Academy?, Արևմտյան Միչիգանի համալսարան և Interlochen արվեստի կենտրոն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՔրիստոնյա
ՄասնագիտությունԴերասան, ֆուտբոլիստ
Ակտիվ շրջան1991-1997 (ֆուտբոլիստ)
1999–ներկա
(դերասան)
Ամուսին(ներ)Ռեբեկա Քրյուզ (1990–այժմ)
Երեխա(ներ)5
IMDbID 0187719
terrycrews.com

Թերի Ալան Քրյուզ (անգլ.՝ Terry Alan Crews, հուլիսի 30, 1968(1968-07-30), Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասան, նախկին պրոֆեսիոնալ ամերիկյան ֆուտբոլիստ։

Որպես դերասան առավել հայտնի է «Սպիտակամորթ թռչնակները», «Անզպելիները», «Անզսպելիները 2» և մի շարք այլ ֆիլմերում հանդես գալու համար։ Քրյուզի մասնակցությամբ առավել հայտնի հեռուստաշոուներից են «Բոլորն ատում են Քրիսին» և «Բրուքլին 9-9» սիթքոմները։ Հայտնի է նաև «Оld Spice» դեզոդորանտի գովազդաշարերում հանդես գալու համար։

1991-1996 թվականների ընթացքում Քրյուզը հանդես է եկել Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) չորս ակումբներում՝ «Լոս Անջելես Ռեմս», «Սան Դիեգո Չարջերս», «Վաշինգթոն Ռեդսկինս» և «Ֆիլադելֆիա Իգլս» ակումբներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականից Քրյուզը ամուսնացած է Ռեբեկա Քինգի հետ։ Նրանք ունեն երեք դուստր՝ Ազրիելը (ծնվ․ 1990 թ․), Թերան (ծնվ․ 1999 թ․), Վինֆրին (ծնվ․ 2004 թ․), և մեկ որդի՝ Իսայան (ծնվ․ 2007 թ․)[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2000 «Վեցերորդ օրը» Վինսենթ Բենսվորթ
2001 «Մարզումների օրը» «Արյունների» անդամ Նշված չէ տիտրերում
2002 «Սառային ծառայելով» Վեռնոն
2002 «Հաջորդ ուրբաթ» Դեյմոն Փերլի
2003 «Առաքիր մեզ» Մեծ բարմեն
2003 «Մալիբուի փնտրվողները» 8 բոլ
2003 «Սրիկան» Բիգ Թի
2004 «Ժպիտի հետևում» Բիգ Ջեյմս
2004 «Հոգու օդանավը» Բաունսեր
2004 «Ստարսկի և Հաթչ» Պորտեր
2004 «Սպիտակամորթ թռչնակները» Լաթրել Սպենսեր
2005 «Ամենաերկար յարդը» Չիզբուրգեր Էդդի Այլ անվանում՝ «Ամեն ինչ կամ ոչինչ»
2006 «Ալիբի» Խելառ Էյթ
2006 «Հարշ Թայմս» Դարրել
2006 «Նստարան տաքացնողները» Սթիվեն
2006 «Փաֆ, Փաֆ, փոխանցում» Քոլդ Քրաշ
2006 «Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար» Երգող վարորդ Նշված չէ տիտրերում
2006 «Իդիոկրատիա» Նախագահ Դուեյն Էլիզոտո
2006 «Ինլենդի կայսրությունը» Փողոցի մարդը
2007 «Նորբիտ» Բիգ Բլեք Ջեք Լատիմոր
2007 «Ինչպես կողոպտել բանկը» Սպա Դեջեփս
2007 «Ո՞վ է քո քեդդին» Տանկ
2007 «Կատաղության գնդականեր» Ֆրեդի «Ֆինգերս» Ուիլսոն
2008 «Փողոցների արքաները» Դետեկտիվ Թերենս Վաշինգթոն
2008 «Լարիր գալարներդ» Գործակալ 91
2008 «Բրյուս և Լլոյդ՝ հսկողությունից դուրս» Գործակալ 91
2009 «Տերմինատոր. փրկություն» Կապիտան Ջերիքո Այլ անվանում՝ «Տերմինատոր. Եվ թող գա փրկիչը»
2009 «Գեյմերը» Հեքման
2010 «Անզպելիները» Հեյլ Սեզար
2010 «Լոտոյի տոմս» Ջիմմի
2010 «Միջնորդները» Ջեյմս
2011 «Հարսնաքույրերը» Ճամբարի հրահանգիչ Կամեո
2012 «Անզսպելիները 2» Հեյլ Սեզար
2013 «Շատ սարսափելի կինո 5»
2013 «Ացտեկ մարտիկը» Խուան Կլաուդիո
2013 «Քլաուդին» Էրլ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
1999–2001 «Դոմի ճակատամարտը» Թի-Մանի
2005 «Իմ կյանքը և երեխաները» Դերիլ
2005–2009 «Բոլորն ատում են Քրիսին» Ջուլիուս Ռոք
2006 «Ետնախորշերը» Տարբեր կերպարներ Հնչյունավորում
2010–այժմ «Հասե՞լ ենք արդեն» Նիք Քինգսթոն
2010–2011 «Քրուսների ընտանիքը» Ինքը Ռեալիթի շոու
2011 «Ուղեղնաբույժը» Ինքը
2012 «Նյուզռում» Լոննի Չըրչ
2012 «Աստղաշերտեր» Ինքը Ռեալիթի շոու
2013 «Ձերբակալված զարգացում»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատարող Երգ Դեր
2004 Blink-182 "Down" Ոստիկանության սպա

Համակարգչային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2012 The Expendables 2 Հեյլ Սեզար Հնչյունավորում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «16 Blended Hollywood Families». tinseltownmom.com. 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]