Թերրի Գրիֆիթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թերի Գրիֆֆիթսից)
Թերրի Գրիֆիթս
Ազգությունըուելսցի
Քաղաքացիություն Ուելս
Ծննդյան թիվհոկտեմբերի 16, 1947 (76 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիրԼլանելլի, Ուելս
Պրոֆեսիոնալ կարիերա1978—1997
Ամենաբարձր վարկանիշ3 (1981/82)
Մրցանակային գումարը£1,209,054
Ամենաբարձր բրեյկ139 (Irish Masters 1988)
Սենչուրիի քանակը75
Մրցաշարերում հաղթանակը
Ընդհանուր հաղթանակ(ներ)20
Աշխարհի առաջնություն1 (1979)
Այլ մրցաշարեր19

Թերրի Գրիֆիթս, OBE (անգլ.՝ Terry Griffiths, հոկտեմբերի 16, 1947(1947-10-16), Llanelli, Կարմարթենշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի համբավավոր սնուկերիստ։ 1979 թվականի աշխարհի առաջնության և 19 այլ պրոֆեսիոնալ մրցաշարերի հաղթող։ Քրուսիվլում կայացած առաջին աշխարհի առաջնության հաղթող։ Ընդ որում եղել է առաջին սնուկերիստը, ով սկսելով որակավորման փուլից՝ դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն։ Նախքան պրոֆեսիոնալ մարզիկ դառնալը եղել է ածխահատ, ավտոբուսի տոմսավաճառ-հսկիչ, փոստատար, ապահովագրական գործակալ[1]։ 1996 թվականին թողել է ակտիվ սպորտը, դարձել պրոֆեսիոնալ բիլիարդի և սնուկերի ընկերակցության տնօրեն, անցել մարզչական աշխատանքի։ Նրա սաներն են եղել բազմաթիվ համբավավոր սնուկերիստներ, այդ թվում՝ Սթիվեն Հենդրին, Մարկ Ուիլյամսը, Դին Ցզյուն Հուեյը[2][3]։

2013 թվականին սնուկերի միջազգային փառքի սրահում հանդիսավորությամբ բացվել է Թերրի Գրիֆիթսին նվիրված անկյունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Championship: Title win was the pinnacle of my career - Terry Griffiths». bbc.com (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Griffiths to coach six players». World Snooker. 2015 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  3. Philips, Owen (2013 թ․ մայիսի 3). «Terry Griffiths: Snooker legend is the 'go-to' guru». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • COMPLETE SNOOKER. Автор: Терри Гриффитс, SC, Pelham Books Ltd, 1985.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]