Թերթաբեղիկավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերթաբեղիկավորներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Բզեզներ
Ընտանիք Թերթաբեղիկավորներ
Լատիներեն անվանում
Scarabaeidae
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 114493
NCBI 7055
EOL 8134

Թերթաբեղիկավորներ (լատին․՝ Scarabaeidae), բզեզների մեծ ընտանիք։ Հայտնի է մոտ 20 հազար, Հայաստանում՝ 23 տեսակ՝ եգիպտացորենի հնգատամը (Pentodon idiota), անդրկովկասյան ռնգեղջյուրը (Oryctes latipennis), կովկասյան մայիսյան բզեզը (լատին․՝ Melolontha pectoralis) և այլն։ Տարածված են ամենուրեք, հատկապես՝ արևադարձերում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը հաստ է, խոշոր, երկարությունը՝ 2-150 մմ, մերկ կամ ծածկված մազիկներով, խոզաններով, թեփուկներով։ Բեղիկները ծնկաձև են, հատվածավոր, վերջին 3-7 հոդերը մի կողմից թիթեղաձև լայնացած են և կազմում են անհամաչափ գուրզ, որը կարող է բացվել հովանոցի նման։ Գլուխն ազատ է, ակնառու՝ վերևից, առջևի ոտքերը փորող են (այդպիսին կարող են լինել նաև միջին և հետևի ոտքերը), թաթերը կազմված են 5 գլանաձև հոդերից։

Թրթուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրթուրը C-աձև է, սպիտակ, մազոտ, գլուխը՝ մեծ, մուգ դեղին, վարը՝ առանց հավելուկների։ Ոտքերը երկար են, քայլելու համար ոչ պիտանի, ծառայում են կերը բռնելուն։ Թաքնված կյանք են վարում։ Զարգանում են հողում, բուսական մնացորդների կուտակումներում, փտած բնափայտում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են բույսերի վերգետնյա մասերով, գոմաղբով, բուսական մնացորդներով։

Տնտեսական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ (օրինակ՝ կովկասյան մայիսյան բզեզը) մեծ վնաս են հասցնում տնկարկներին, անտառներին, մյուսները հողում զարգացող արմատակերներ են՝ գյուղատնտեսության լուրջ վնասատուներ։ Առանձին տեսակներ հաճախ ընկնում են ջրամբարները, կեղտոտում ջուրը և կարող են տարածել զանազան հիվանդություններ, որոշները որդերի (հելմինթներ) միջանկյալ տերեր են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 178