Թերեզ Լիզյոացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերեզ Լիզյոացի
Սուրբ Թերեզ Լիզյոացի Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչ
Ի ծնեֆր.՝ Marie-Françoise-Thérèse Martin
Ծնունդ1873 թվականի հունվարի 2, Ալանսոն, Ֆրանսիա
ԾննդավայրԱլենսոն[1]
Վախճան1897 թվականի սեպտեմբերի 30, Լիզյո, Ֆրանսիա
Վախճան վայրԼիզիե[1]
Վախճան պատճառտուբերկուլյոզ
Թաղման վայրԼիզիե
Եկեղեցիկաթոլիկություն
Կռոնական կազմակերպությունOrder of Discalced Nuns of the Blessed Virgin Mary of Mount Carmel?
Սրբացված կարգսուրբ և կաթոլիկ սուրբ
Հիշատակության օրՀոկտեմբերի 1
Աշխատանքաստվածաբան, դրամատուրգ, գրող և master of novices
Երկիր Ֆրանսիա
ԲնակավայրLes Buissonnets? և carmel de Lisieux?[2]
ՍտեղծագործությունThe Story of a Soul?[3][4]
ՄայրMarie-Azélie Guérin Martin?
ՀայրLouis Martin?
Քույր/եղբայրMarie-Pauline Martin?, Céline Martin?, Léonie Martin? և Marie-Louise Martin?

Թերեզ Լիզյոացի (ֆր.՝ Thérèse de Lisieux, աշխարհիկ անունը՝ Մարի-Ֆրանսուազա-Թերեզ Մարտեն, ֆր.՝ Marie-Françoise-Thérèse Martin; հունվարի 2, 1873, Ալանսոն, Ֆրանսիասեպտեմբերի 30, 1897, Լիզյո, Ֆրանսիամիանձնուհի, Կաթոլիկ Սուրբ, չորս կանանցից մեկը պատմության մեջ, ով արժանացել է Եկեղեցու ուսուցչի կոչմանը։ Թերեզը, Ֆրանցիսկ Ասսիզացու հետ, Ընդհանրական Եկեղեցու ամենից հայտնի Սրբերից է։ Հատկանշական է իր մոտեցումը հոգևոր կյանքին՝ նախևառաջ դրա պարզության և կիրառական նշանակության տեսանկյունից։

Թերեզն ապրում էր թաքնված, մեկուսի կյանքով, բայց մահվանից հետո դարձավ հռչակավոր՝ իր հոգևոր ինքնակենսագրական գրվածքների արդյունքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզը` 3 տարեկան հասակում (1876)

Մանկություն

Թերեզը ծնվել է 1873 թվականին, Ալանսոն քաղաքում, ժամագործ Լուի Մարտենի և Մարի-Զելի Մարտենի ընտանիքում։ Ընտանիքը շատ հավատացյալ էր, և փոքր հասակից Թերեզը և իր չորս քույրերը, որոնք հետագայում նույնպես դարձան միանձնուհիներ, իրենց մեջ կրում էին ծնողների անկեղծ հավատը։

Երբ Թերեզը չորս տարեկան էր, մայրը քաղցկեղից մահանում է, ինչը չափազանց ծանր ազդեցություն է ունենում փոքրիկ Թերեզի վրա։ Այդ հիշողություններն ուղեկցում են Թերեզին ողջ կյանքում։

Ընտանիքը մոր մահից հետո տեղափոխվում է Լիզյո։

Մինչև ութուկես տարեկանը Թերեզն ապրում էր ընտանիքի հետ, բայց այդուհետ նա ստիպված է լինում գնալ դպրոց և առանձնանալ ընտանիքից։ Դպրոցում իրեն դրսևորում է որպես շատ խելացի սան, ինչի պատճառով (ինչպես նաև փոքր տարիքի) հաճախ է ենթարկվում համադասարանցիների ծաղրին, որը շատ ծանր էր անդրադառնում իր ներաշխարհի վրա՝ հատկապես՝ շատ զգայուն բնավորության հետևանքով։ Հետագայում նա պետք է հիշեր, որ դպրոցում իր անցկացրած այդ հինգ տարիները ամենից տխուրն էին իր կյանքում, և ինքը մեկ ամիս էլ այնտեղ չէր կարող մնալ առանց հիվանդանալու, եթե իր հետ այնտեղ չլիներ նաև քույրը՝ «թանկագին Սելինը»։

Թերեզը՝ 8 տարեկան հասակում (1881) Հետագայում նա պետք է հիշեր, որ դպրոցում իր անցկացրած տարիներն ամենից տխուրն էին իր կյանքում, և ինքը մեկ ամիս էլ այնտեղ չէր կարող մնալ՝ առանց հիվանդանալու, եթե իր հետ այնտեղ չլիներ նաև քույրը՝ «թանկագին Սելինը»։

Ինը տարեկանում Թերեզը ծանր հիվանդանում է և հայտնվում է մահվան եզրին։ Հանկարծահաս կազդուրումից հետո աղջնակը որոշում է իր կյանքը նվիրել Տիրոջը և Եկեղեցուն ծառայելուն։

14 տարեկանում Թերեզը սկսում է ամենայն ուշադրությամբ ու կլանվածությամբ կարդալ Թովմա Գեմբացու «Նմանություն Հիսուս Քրիստոսի» («Համահետևում Քրիստոսի») գիրքը, որի յուրաքանչյուր տող, կարծես, հեղինակը հենց իր համար էր գրել։ Այս գիրքը պետք է դառնար իր հետագա կյանքի անբաժան ուղեկիցը։ Դրան զուգահեռ՝ նա կարդում էր նաև այլ գրքեր՝ առավելաբար պատմությանն ու գիտությանը նվիրված։

Հենց այս շրջանում էլ Թերեզը որոշում է տեղափոխվել վանք և դառնալ միանձնուհի։

1889 թվականին, 15 տարեկան հասակում Թերեզը կատարում է առաջին փորձը՝ մենաստան ծառայության անցնելու համար, բայց եպիսկոպոսը հրաժարվում է իր համաձայնությունը տալ՝ պատճառաբանելով իր որոշումը աղջկա երիտասարդ տարիքով։ Չի օգնում նաև Հռոմ` պապի մոտ մեկնելը և վերջինիս անձնապես դրա մասին խնդրելը։ Սակայն շուտով եպիսկոպոսը, համոզվելով, որ Թերեզի ցանկությունը հարակայուն է, փոխում է իր որոշումը, և Թերեզն իրագործում է իր երազանքը` դառնալով կարմելիտուհի։

Վանական կյանքը

Կարմելիտուհիների միաբանությունը հիմնադրվել էր Սուրբ Թերեզա Ավիլացու կողմից և նվիրված էր առավելաբար անհատական և ընդհանրական աղոթքին։ Թերեզա Ավիլացին համոզված էր, որ ասկետական կյանքը չպետք է խանգարի ջերմ եղբայրությանն ու քույրությանը և հենց այս սկզբունքով էին ապրում միաբանության անդամները։ Այս օրդերում ընդունված էր, որ միանձնուհիները պետք է իրենց հոգևոր ճանապարհը խորհրդանշող նոր անուն ընտրեին իրենց համար։ Թերեզն ընտրում է Հիսուս մանկան և Սուրբ դիմապատկերի անունները։

Թերեզը` 15 տարեկան հասակում

Այս տարիների մասին նա գրում էր, որ ողջ ժամանակը իրեն նվիրում էր հատկապես փոքր բարի արարքներ կատարելուն` չունենալով մեծերն անելու հնարավորություն։

Պատմում են, որ նա աղոթում էր՝ առանց ավելորդ զգացմունքայնության, փոխարենը՝ ջանում էր բազմապատկել առաքինության փոքր գործերը։ Ասում են, որ Թերեզը լռությամբ էր ընդունում իրեն ուղղված ցանկացած քննադատություն, անգամ անարդար քննադատությունները, և ժպիտով արձագանքում իր հետ վատ վարվող բոլոր քույրերին։

Թերեզը մտավ մենաստան՝ Սուրբ դառնալու նպատակով, բայց այնտեղ անցկացրած 4 տարիներին նա հասկացավ, թե որքան փոքր ու աննշան է իր անձը և որքան անկատար են իր ջանքերը։ Միևնույն ժամանակ նա գիտակցեց, որ այդ փոքրությունն իրեն պետք է ծառայի Տիրոջից օգնություն խնդրելու համար։ Այդպես ծնվեց «Փոքր ճանապարհը» (կամ «Փոքր հոգիների ճանապարհը»)։

«Փոքր ճանապարհը»

Ահա թե ինչ է գրում Թերեզն իր հուշերում.

«Ես պետք է հնար փնտրեմ հասնելու Երկինք փոքր ճանապարհով` շատ կարճ և և շատ ուղիղ, փոքր ուղի, որը բոլորովին նոր կլինի։ ... Ես նկատի ունեմ փորձել և գտնել մի վերելակ, որն ինձ կկարողանա բարցրացնել Աստծու մոտ, քանի որ ես շատ փոքր եմ, որպեսզի կարողանամ մագլցել կատարելության զառիվեր աստիճաններով։[...] Այնտեղ հասնելու համար ես կարիք չունեմ մեծանալու, ընդհակառակը` ես պետք է մնամ փոքր և դեռ ավելի փոքրանամ»:

Հենց այս «Փոքր ճանապարհն» էր այն հիմնական ուղենիշը, որով ապրեց Թերեզն իր կարճ կյանքը. Սրբության հասնելու ճանապարհ, որը չէր ենթադրում հերոսական մեծագործություններ կամ սխրանքներ՝ հանուն հավատի, այլ իրական հերոսություններն ու սխրանքները գործվում էին առօրյա կյանքում, ամենից հասարակ ու կենցաղային իրադրություններում։

«Սերը կարելի է ապացուցել արարքներով։ Իսկ ես ինչպե՞ս պետք է արտահայտեմ իմ սերը։ Ես չեմ կարող մեծագործություններ անել։ Իմ սերն ապացուցելու միակ ձևը ծաղիկներ սփռելն է, և այդ ծաղիկները կլինեն փոքր զոհողությունները, ինչպես և իմ յուրաքանչյուր հայացք, բառ ու իմ յուրաքանչյուր արտաքնապես աննշմար արարք, որոնք ես կանեմ հանուն սիրո»:

«Ես մշտապես հավատացել եմ, որ Տերն ավելի քնքուշ է, քան մայրը։ Ես գիտեմ, որ մայրը միշտ պատրաստ է ներել իր երեխայի ոչ միտումնավոր, տարրական անհնազանդությունը։ Երեխաները մշտապես դժվարություններ են հարուցում, ընկնում են, իրենց կեղտոտում են, իրեր են կոտրում, բայց այս ամենը չի սասանում ծնողների սերն նրանց նկատմամբ»:

Միանձնուհի Թերեզը (1897)

Կյանքի վերջին տարիները

Թերեզի կյանքի վերջին տարիներն անցնում էին առողջական ընդգծված թուլությամբ, որը, սակայն, նա տանում էր ամենայն վճռականությամբ։ Դրա հիմնական պատճառը տուբերկուլյոզն էր, որը Թերեզն ընդունում էր որպես իր հոգևոր ճանապարհի մաս։ Այդ տարիները նա նվիրում է իր ինքնակենսագրական ձեռագրերին, որտեղ նկարագրում է իր կյանքը և իր մտքերը Աստվածաբանական հարցերի վերաբերյալ։

1896 թվականի Ավագ հինգշաբթի գիշերը նա գնում է ննջասենյակ՝ ներքին հրճվանքի հիանալի զգացողությամբ, որը հետո պետք է ներկայացներ իր հուշերում։ Բայց դեռ չէր հասցրել գլուխը դնել բարձին, երբ շուրթերին զգում է ինչ-որ փրփրացող հեղուկ։ Հաջորդ առավոտյան նա արյուն է հայտնաբերում իր թաշկինակին։ Թերեզն հասկանում է, թե իրեն ինչ է սպասվում. արյունոտ հազը նշանակում էր տուբերկուլյոզ, իսկ տուբերկուլյոզ նշանակում էր մահ... Բայց այս դառը գիտակցումը որոշ ժամանակ անց վերափոխվում է ներքին պայծառ ուրախության։

Սուրբ Թերեզի բազիլիկը Լիզյոյում

Հիվանդությունը սարսափելի տառապանքներ էր պատճառում Թերեզին։ Մահվան մահճում նրա ֆիզիկական տառապանքներն այն աստիճանի էին հասել, որ անգամ բժիշկը, չզսպելով իրեն, բացականչում է. «Ա՜խ, միայն դուք իմանայիք, թե ինչպես է այս փոքրիկ միանձնուհին տառապում»։ Իր կյանքի վերջին ժամերի Թերեզն ասում է. «Ես երբեք չէի հավատա, որ կարելի է այսքան շատ տառապել, երբեք, երբեք...»։

Թերեզը ննջում է 1897 թվականի սեպտեմբերի 30-ին, 24 տարեկան հասակում։

Ասում են՝ մահվան մահճում նա ասել է. «Ես հասել եմ այն կետին, որ այլևս հնարավոր չէ տառապել, որովհետև ցանկացած տառապանք ինձ համար հաճելի է...»։

Նրա վերջին բառերն էին. «Տե՜ր իմ, ես սիրում եմ Քեզ...»

Նա թաղվեց 1897 թվականի հեկտեմբերի 4-ին։ Նրա մարմինը արտաշիրիմվեց 1910 թվականին, և ականատեսները պատմում են, որ մարմնից անուշահոտություն էր բուրում։

«Աղոթքն ինձ համար սրտի շարժում է, մի պարզ հայացք` ուղղված Երկնքին։ Այն շնորհակալության և սիրո ճիչ է փորձության և ուրախության պահերին։ Վերջապես, այն ինչ-որ մեծ ու գերբնական բան է, որն ընդարձակում է հոգիս և ինձ միավորում Քրիստոսին։[...] Ես չեմ ունեցել քաջություն` փնտրել գրքերում գեղեցիկ աղոթքներ... Ես վարվել եմ երեխայի նման, ով չգիտի կարդալ. ես պարզապես ասում եմ Տիրոջն այն, ինչ ցանկանում եմ ասել, և Նա միշտ հասկանում է ինձ»:

Սրբացումը

Սուրբ Թերեզի գերեզմանը` իր անունը կրող բազիլիկում

Թերեզի մահվանից մեկ տարի անց վանքի մայրապետը հրատարակում է Թերեզի ինքնակենսագրական գիրքը՝ «Մի հոգու պատմություն» վերնագրով։ Լույս է տեսնում ընդամենը 2000 օրինակ։ Լույս տեսնելուց անմիջապես հետո գիրքն ունենում է աներևակայելի սպառում, հրատարակությունները հետևում են մեկը մյուսին, եկեղեցական առաջատար Աստվածաբաններն ու հասարակ մարդիկ չեն դադարում գրքի վերաբերյալ իրենց հիացմունքն արտահայտել։

Արդեն XX դարի սկզբին «Մի հոգու պատմություն» գիրքը թարգմանված էր բոլոր եվրոպական լեզուներով։

1907 թվականին Պիոս X Պապը, խախտելով Կաթոլիկ Եկեղեցու պահանջած 50 տարվա նվազագույն շեմը, ցանկություն է հայտնում սկսել Թերեզի Սրբադասման գործընթացը և անվանում նրան «մեր ժամանակների մեծագույն Սուրբ»։

1925 թ.-ի մայիսի 17-ին Պիոս XI Պապը Թերեզ Լիզյոացուն հռչակում է Սուրբ։

1929 թվականին, հաշվի առնելով Սուրբ Թերեզի շիրիմին այցելող ուխտավորների՝ գնալով աճող թիվը, Լիզյո քաղաքում կառուցվում է Սուրբ Թերեզի բազիլիկը։

1997 թ.-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը Սուրբ Թերեզին հռչակում է Եկեղեցու ուսուցիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Story of a Soul։ the Autobiography of St. Therese of Lisieux, translated from the original manuscripts by John Clarke, O.C.D. Third edition, 1996. ISBN 0935216588
  • Story of a Life։ St. Thérèse of Lisieux by Guy Gaucher, O.C.D. HarperOne։ 1193. ISBN 978-0060630966
  • Thérèse of Lisieux։ a biography by Patricia O'Connor, 1984 ISBN 0-87973-607-0
  • Thérèse of Lisieux։ the way to love by Ann Laforest, 2000 ISBN 1-58051-082-5
  • The Story of a Soul by T. N. Taylor, 2006 ISBN 1-4068-0771-0
  • Thérèse of Lisieux by Joan Monahan, 2003 ISBN 0-8091-6710-7
  • Thérèse of Lisieux։ God's gentle warrior by Thomas R. Nevin, 2006 ISBN 0-19-530721-6
  • Therese and Lisieux by Pierre Descouvemont, Helmuth Nils Loose, 1996 ISBN 0-8028-3836-7
  • St. Thérèse of Lisieux։ a transformation in Christ by Thomas Keating, 2001 ISBN 1-930051-20-4
  • Thérèse of Lisieux։ Through Love and Suffering, by Murchadh O Madagain, 2003 ISBN
  • 15 Days of Prayer with Saint Thérèse of Lisieux by Constant Tonnelier, 2011 ISBN 978-1-56548-391-0
  • St. Therese of the Roses

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]