Թեոֆիլիս Տիլվիտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոֆիլիս Տիլվիտիս
Ծնվել էհունվարի 15 (28), 1904
ԾննդավայրGaidžiai, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 5, 1969(1969-05-05)[1] (65 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԱնտակալնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ և գրող
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լիտվա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Ստալինյան մրցանակ
 Teofilis Tilvytis Վիքիպահեստում

Թեոֆիլիս Տիլվիտիս (լիտ.՝ Teofilis Tilvytis, հունվարի 15 (28), 1904, Gaidžiai, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 5, 1969(1969-05-05)[1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լիտվացի սովետական բանաստեղծ։ Լիտվայի ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1954)։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։ 1933-1940 թվականներին «Կունտապլիս» («Kuntaplis») երգիծական շաբաթաթերթի խմբագիր։ «Երեք գրենադեր» (1926) գրական պարոդիաների ժողովածուն ուղղված էր սիմվոլիստների և ռոմանտիկների դեմ։ «Մաճկալներ» (1930—1947) պոեմում գրոտեսկային պլանով տրված է Լիտվայի պատմության ժամանակագրությունը։ «Ճանապարհորդություն սեղանի շուրջը» (1936) վեպում Տիլվիտիսը ծաղրել է աստիճանավորների կենցաղը։ Սովետական շրջանում հիմնականում գրել է քնարական բանաստեղծություններ և էպիկական պոեմներ։ Հրատարակվել են նրա «Բալթիկայի քամին» (1948), «Սոնետներ երջանկության մասին» (1951), «Հայրենիքի դաշտերում» (1953) բանաստեղծական ժողովածուները, «Ուսնինե» (1949, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), «Երգ կյանքի գնով» (1962) պոեմները։ Հեղինակ է նաև «Տուն իմ հարազատ» (1958) և «Ավաղ, պատահում է» (1964) երգիծական ժողովածուների։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Тильвитис Теофилис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոֆիլիս Տիլվիտիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 6