Թեոդոր Կոխեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թեոդոր Կոխեր (Kocher) (1841, Բեռն - 1917, Բեռն), շվեյցարացի վիրաբույժ։ Մշակել է խոշոր հոդերի վիրահատման հնարավորությունները, առաջարկել վիրաբուժական մի շարք նոր գործիքներ (արյունահոսությունը դադարեցնող սեղմիչներ, խպիպի վիրահատման ակոսավոր զոնդ, ապակյա դրենաժային խողովակ)։ Վահանագեղձի ախտահարման վիրահատական բուժման աշխատանքների առթիվ Թեոդոր Կոխերին շնորհվել է նոբելյան մրցանակ (1909)։ Պատվավոր անդամ է եղել մի շարք արտասահմանյան գիտական հիմնարկների և ընկերությունների, այդ թվում նաև Ն. Ի. Պիրոգովի անվան ռուսական վիրաբուժական ընկերության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png