Թեոդորոս Պապալուկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդորոս Պապալուկաս
Papaloukas2011g.jpg
Ակումբ Ազատ գործակալ
Դիրքը Խաղարկող
Ռմբարկու
Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Θεόδωρος Παπαλουκάς
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1977 (1977-07-19) (37 տարեկան)
Ծննդավայր Հունաստան Աթենք, Հունաստան
Ազգություն Հունաստան Հույն
Հասակ 200 սմ
Քաշ 102 կգ
Կարիերայի պատմություն ՀունաստանԱմբելոկոպի (1995-1997)
ՀունաստանԴաֆնի Աթենք (1997-1999)
ՀունաստանՊանիոնիոս (1999-2001)
ՀունաստանՕլիմպիակոս ԲԱ (2001-2002)
Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա (2002-2008)
ՀունաստանՕլիմպիակոս ԲԱ (2008-2011)
Իսրայել Մակկաբի Թել Ավիվ ԲԱ (2011-2012)
Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա (2012-այժմ)

Թեոդորոս «Թեո» Պապալուկաս (հուն.` Θεόδωρος "Τεό" Παπαλουκάς, ծնվ.` հուլիսի 19, 1977թ., Աթենք, Հունաստան), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով ներկա պահին հանդես է գալիս ռուսական «ԲԿՄԱ Մոսկվա» ակումբում։

Պրոֆեսիոնալ կարիերան Պապալուկասն սկսել է 1995թ.-ին` հանդես գալով տեղական մի շարք երկրորդ դիվիզիոնային ակումբներում, որից հետո` 2001թ.-ին, նրան ձեռք է բերում Հունաստանի առաջատար ակումբ համարվող «Օլիմպիակոսը», որի կազմում 2002թ.-ին դառնում է Հունաստանի գավաթակիր։ «Օլիմպիակոսի» կազմում, սակայն, Պապլուկասն անցկացնում է միայն մեկ մրցաշրջան, որից հետո տեղափոխվում է «ԲԿՄԱ»։ «Կարմիր ակումբում» Պապալուկասի կարիերան թևակոխում նոր փուլ` նրան բերելով համընդհանուր ճանաչման Եվրոպայոմ։ 2004–05 մրցաշրջանում Պապալուկասը թիմում կատարում էր առաջնային պահեստայինի դեր։ Սակայն Պապալուկասը ստանձնում է կարևոր մեկնարկային խաղացողի դեր 2006թ.-ին, երբ նա 35 տարի անց ԲԿՄԱ-ին առաջնորդում է Եվրալիգայի եզրափակիչ ռաունդ (Euroleague Final Four)։ Պապալուկասին հետագայում շնորհվում է եզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը։ Հաջորդ տարի նրան շնորվում է առաջնության ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը, սակային նրա թիմն այդ տարի չի կարողանում հաղթող դուրս գալ եզրափակիչ ռաունդում։ 2008թ.-ին` Պապալուկասը երկրորդ անգամ հաղթում է Եվրալիգայի տիտղոսը «ԲԿՄԱ»-ի կազմում։ Նույն թվականի ամռանը Պապլուկասն ավարտում է կարիերան մոսկովյան ակումբում և վերադառնում «Օլիմպիակոս»` անցկացնելով այնտեղ երեք մրցաշրջան։

Խաղում է նաև Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականում։

Արտաքին հղումներ[խմբագրել]