Թեյլոր Ռոտունդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյլոր Մայքլ Ռոտունդա
Taylor Michael Rotunda
Ռինգային անուն(ներ) Բո Դալաս
Բո Ռոտունդա
Բո Ռոտունդո
Տանկ Մուլիգան
Տանկ Ռոտունդա
Տանկ Ռոտունդո
Թեյլոր Ռոտունդա
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ 102 կգ
Հայտարարվող հասակ 1,85 մ
Ծննդյան թվական մայիսի 25, 1990 (1990-05-25) (23 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Մարզիչ «NXT Wrestling» անձնակազմ
Դեբյուտ 2008

Թեյլոր Մայքլ Ռոտունդա (անգլ.` Taylor Michael Rotunda, ծնվ.` մայիսի 25, 1990թ.), առավել հայտնի իր Բո Դալաս ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ: Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպության «NXT Wrestling» կրտսեր պրոմոշենում, որտեղ մեկ անգամ նվաճել է NXT չեմպիոնատը, երեք անգամ՝ FCW Ֆլորիդայի ծանրքաշային չեմպիոնատը և երկու անգամ` FCW թիմային չեմպիոնատը` ավագ եղբոր` Վինդհեմի հետ։ Նախկին ըմբիշ Մայք Ռոտունդայի որդին է։

Անձնական կյանքը[խմբագրել]

Հաճախել է Հերնանդոյի ավագ դպրոցը, որտեղ զբաղվել է սպորտային ըմբշամարտով և ամերիկյան ֆուտբոլով: Դպրոցը 2008 թվականին ավարտելուց հետո կրթաթոշակային ծրագիր է ստացել Վեբերի միջազգային համալսարանից, սակային ինչ-ինչ պատճառներով գործարքը չեղյալ է հայտարարվել, որից հետ սկսել է զբաղվել ռեստլինգով։

Երրորդ սերնդի ըմբիշ է։

Արտաքին հղումներ[խմբագրել]