Թեմիկ Ավթանդիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեմիկ Ավթանդիլյան
Ծնվել էօգոստոսի 20, 1922(1922-08-20)
ԾննդավայրՄարտակերտ, Ադրբեջան[1]
Մահացել էփետրվարի 10, 1945(1945-02-10)[1] (22 տարեկան)
Մահվան վայրԳլոգուվ, Գերմանական ռայխ
ԳերեզմանՆերքինսիլեզյան վոյեվոդություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի Ս. Օրջոնիկիձեի անվ. ռազմա–հետևակային դպրոց (1942)[1]
Մասնագիտությունռազմական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Թեմիկ Հովհաննեսի Ավթանդիլյան (օգոստոսի 20, 1922(1922-08-20), Մարտակերտ, Ադրբեջան[1] - փետրվարի 10, 1945(1945-02-10)[1], Գլոգուվ, Գերմանական ռայխ), Խորհրդային Միության հերոս։

Ռազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին խորհրդային զինվորները Կովկասում պատերազմում էին իրենց տեխնիկապես գերազանցող թշամու դեմ։ Թեմիկ Ավթանդիլյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, որպեսզի համալրի հայրենիքի համար կռվողների շարքերը։ Նա սովորել է Բաքվի հետևակային ուսումնարանում և ստանալով լեյտենանտի կոչում նշանակվել է հայկական 89-րդ դիվիզիայի հրաձգային դասակի հրամանատար[4]։ 1942 թվականի օգոստոսին հայկական 89-րդ դիվիզիզայի հրաձգային դասակը մեկնում է Կովկասյան ռազմաճակատ։ 1943 թվականի հունվարին Կովկասյան ռազմաճակատի զինվորների հետ միասին անցնելով հարձակման` հայկական 89-րդ դիվիզիան ազատագրեց Մոլգաբեկը և, հետևելով թշնամուն, 1943 թվականի սեպտեմբերին ուժեղ մարտեր մղեց Նովառասիյսկի ուղղությամբ։ Նովոռասիյսկի ազատագրաման մարտերից մեկի ժամանակ խորհրդային ինքնաթիռներից մեկը ստացել է վնաս և ընկել է ջուրը։ Ավթանդիլյանը դա տեսնելով ցատկել է ջուրը և փրկել օդաչուին։ Ժելտաբրյուխ գյուղի մոտակա բարձունքում թշնամին ստեղծել էր հզոր հենակետ։ Այն պաշտպանում էին կայազորի հիսուն տղամարդիկ։ Բարձունքը գրավելու առաջադրանքը տրված էր Ավթանդիլյանին։ Առաջանդրանքը իր վրա վերցնելով` նա առաջինը նետվեց մարտ և ճեղքելով թշնամու պաշտպանությունը ներխուժեց խրամատ։ Դասակը գրավել էր բարձունքը և ոչնչացրել թշնամու կրակակետերը։ Կռվի ժամանակ Ավթանդիլյանը վիրավորվել էր, բայց չէր լքել մարտի դաշտը։ Մարտկան առաջադրանքի հաջող կատարման շնորհիվ նրանք գրավեցին Վերին Բականսկին։ Բարձունքի գրավման համար լեյտենանտ Ավթանդիլյանը պարգևատրվել է «Կարմիր դրոշ» շքանշանով։ Ապաքինվելուց հետո ավագ լեյտենանտ Ավթանդիլյանին նշանակեցին 545-րդ հրաձգային զորագնդի երկրորդ վաշտի 389-րդ Կրասնոզամննոյի Բեռդիչևո-Կլեցկոյի հրաձգային դիվիզիայի 2-րդ զորագնդի հրամանատար առաջին ուկրաինական ճակատում։ Այստեղ առանձնանալով իր քաջությամբ նա պարգևատրվեց «Կարմիր աստղ»-ով։ Այն գումարտակը, որտեղ Թեմիկ Ավթանդիլյանի վաշտն էր գտնվում անցել է կատաղի կրակի մարտերով։ 1945 թվականի հունվարին վաշտը մարտեր է վարել Լեհաստանի շրջանում։ Հունվարյան հաղթական հարձակման ժամանակ Ավթանդիլյանի հրամանատարության տակ գտնվող վաշտի խնդիրն էր կոտրել Սլոպեց-Շլյախեցկի մոտ գտնվող հակառակորդի ամրությունները։

Հերոսի կոչման արժանացել է գերմանական Քլայն քաղաքի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. http://www.podvignaroda.ru/?#id=35585073&tab=navDetailDocument
  3. 3,0 3,1 http://www.podvignaroda.ru/?#id=46806675&tab=navDetailDocument
  4. Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995, էջ գրել էջի թիվը — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։
  5. «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 617