Թելոֆազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թելոֆազը

Թելոֆազը (հունարեն՝ τελος (վերջին) և φάσις (փուլ) բառերից) կորիզավորների կորիզակիսման փուլերից է։

Թելոֆազում քրոմոսոմները սկսում են ապապարուրվել, գոյանում է կորիզաթաղանթը, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը, տեղի է ունենում ցիտոպլազմայի բաժանում՝ ցիտոկինեզ։