Թելման Գևորգյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թելման Գևորգյան (այլ կիրառումներ)
Թելման Գևորգյան
Ծնվել էհունիսի 23, 1934(1934-06-23)
ԾննդավայրՄեղրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 30, 1998(1998-08-30) (64 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1959)
ԱշխատավայրԵրևաննախագիծ

Թելման Եգորի Գևորգյան (հունիսի 23, 1934(1934-06-23), Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 30, 1998(1998-08-30), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1964-1976 թվականներին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում որպես նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1976-1979 թվականներին Գեոդեզիայի ինստիտուտում ստեղծել և ղեկավարել է ճարտարապետական հուշարձանների չափագրության բաժինը։ 1979-1998 թվականներին աշխատել է ՀՀ պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչությունում[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգյանի նախագծերով Երևանում իրականացվել են՝

Աշխատությունները նվիրված են հայկական ճարտարապետական հուշարձաններում միջնադարյան չափային համակարգի կիրառման, հատակագծման և ծավալատարածային հորինվածքի համաչափական կարգի վերլուծությանը։ Հրատարակության է պատրաստել «Հայկական ճարտարապետության համաչափությունները» մենագրությունը։

Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1968), «Տարվա լավագույն կառույց և նախագիծ» (1989) համամիութենական ստուգատեսների, Սոֆիայի «Բիենալե-85»-ի դափնեկիր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.