Տարիկ Աբդուլ-Վահադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թարիք Աբդուլ-Վահադից)
Տարիկ Աբդուլ-Վահադ
Tariq Abdul-Wahad

Դիրքը Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող
Համար № 9
Ի ծնե տրված անունը Olivier Saint-Jean
Օլիվյե Սեն-ժան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 3, 1974 (49 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Մեզոն-Ալֆոր, Վալ-դը-Մարն, Ֆրանսիա
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիացի
Հասակ 1,98 մ
Քաշ 101 կգ
Դպրոց Լիսի Արսիստիդ Բրիոն
համալսարան Միչիգանի համալսարան (1993–1995)
Սան Հոսե սթեյթ (1995–1997)
Դրաֆթի տարի 1997 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 11-րդ
Դրաֆթ ակումբ Սակրամենտո Քինգս
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (1997-1999)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕռլանդո Մեջիք (1999-2000)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (2000-2002)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (2002-2003)
Որպես մարզիչ՝
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄոնթերի բեյի կալիֆորնյան համալսարան (2011–2012)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աբրահամ Լինքոլնի անվան ավագ դպրոց (Սան Հոսե, Կալիֆորնիա)(2012-2016)
Կարիերայի ցուցանիշներ
Միավոր՝ 1830 (7,8 մ/խ)
Անդրադարձ՝ 776 (3,3 ա/խ)
Փոխանցում՝ 266 (1,1 փ/խ)

Տարիկ Աբդուլ-Վահադ (ֆրանսTariq Abdul-Wahad, ծնված որպես՝ Օլիվյե Միքայել Սեն-ժան [Olivier Michael Saint-Jean], նոյեմբերի 3, 1974(1974-11-03), Մեզոն-Ալֆոր), ֆրանսիացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլային մարզիչ[1]։

Ծնվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին մոտ գտնվող Մեզոն-Ալֆոր ավանում։ Ծնողները եղել են բնիկներ՝ Ֆրանսիական Գվիանայից։ 1997 թվականին Սեն Ժանն ընդունում է իսլամ և անվափոխվում Տարիկ Աբդուլ-Վահադ[2]։

Ուսանողական առաջնությունում ներկայացրել է Միչիգանի, իսկ ավելի ուշ՝ Սան Հոսեի նահանգային համալսարանը[3]։ Ընտրվել է NBA-ի 1997 թվականի առաջին ռաունդի 11-րդ ընտրությամբ՝ «Սակրամենտո Քինգսի» կողմից՝ դառնալով լիգայի պատմության առաջին ֆրանսիացի մարզիկը, ով ծնվել և մեծացել է Ֆրանսիայում։ 1997–1999 թվականներին հանդես է եկել «Քինգսում»։ Մասնագիտական կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Օռլանդո Մեջիքի», «Դենվեր Նագեթսի» և «Դալաս Մավերիքսի» կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բրաուն, Դենիել (2013 թ․ հունվարի 5). «Թռչող առաջինկուրսեցի Տարիկ Աբդուլ-Վահադը վերադառնում է Սան Հոսե որպես մարզիչ». «Սան Հոսե Մերքյուրի նյուզ». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  2. Ուերտհայմ, Լ. Ջոն (2000 թ․ մարտի 20). «Մանրահատակն է նրա կտավը». Sports Illustrated. Վերցված է 2013 թ․ Մարտի 8-ին.
  3. «Տարիկ Աբդուլ-Վահադ». «Բասկետբոլ-ռեֆերենս». Վերցված է 2013 թ․ Մարտի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարիկ Աբդուլ-Վահադ» հոդվածին։