Թարախահաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարախահաններ
Թարախահաններ
Meloe proscarabaeus
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Բզեզներ
Ենթակարգ Polyphaga
Ընտանիք Թարախահաններ
Լատիներեն անվանում
Meloidae Gyllenhal, 1810
Ենթաընտանիքներ՝

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 114387
NCBI 34672

Թարախահաններ (լատ.՝ Meloidae), բզեզների ընտանիք։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը խոշոր է, փափուկ, հաստ։ Գլուխն ուղղաձիգ է, առաջնամեջքից լայն և նրա հետ կապված է թելաձև պարանոցով։ Բեղիկները թելաձև են կամ համրիչաձև, երբեմն՝ դեպի գագաթը աստիճանաբար հաստացած։ Ոտքերը երկար են, առջևինները և միջինները՝ հնգահոդ, հետևինները՝ քառահոդ։

Թունավոր հատկություններ[խմբագրել]

Թունավոր են մարդու և կենդանիների համար, արտադրած հեմոլիմֆան պարունակում է կանտարիդին թույնը, որն առաջացնում է մաշկի բորբոքում։ Շատ տեսակներ ունեն վառ և խայտաբղետ (վախեցնող) գունավորում։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Զարգանում են այլ միջատների հաշվին։ Զարգացումը կապված է հիպերմետամորֆոզի երևույթի հետ, որի դեպքում լինում են ձևաբանորեն բնութագրված թրթուրի մի քանի փուլեր։ Ձվադրում են հողում կամ բույսերի վրա։ Առաջնային թրթուրը (տրիունգուլին) շատ շարժուն է, ունի երկար ոտքեր և մի քանի զույգ պարզ աչքեր, չի սնվում, փնտրում է մորեխների ձվապարկեր կամ զանազան թաղանթաթևավորների բներ կամ կառչում է ծաղիկների վրայի թաղանթաթևավորներին և տեղափոխվում նրանց բույնը։ Երկրորդային թրթուրն անոտ է կամ ունի կարճ ոտքեր, կույր է, ուժեղ սնվում է։ Ամենից հաճախ կան թրթուրային 5 փուլ և ձմեռող կեղծ հարսնյակի փուլ, հարսնյակավորվում է գարնանը։ Սերունդը սովորաբար միամյա է։

Սննդառություն[խմբագրել]

Հասունը բուսակեր է. սնվում է հիմնականում բակլազգիների տերևներով և ծաղիկներով, կարող է վնասել մի քանի մշակաբույսերի, բայց հաճախ օգուտ է բերում՝ ոչնչացնելով վնասակար մորեխների ձվապարկերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png