Թավշաթիթեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rhopalocera
Թավշաթիթեռներ
Cethosia cyane
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թիթեռներ
Ընտանիք Թավշաթիթեռներ
Լատիներեն անվանում
Rhopalocera



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում



EOL 4128007

Թավշաթիթեռներ, թեփուկաթևավորների կարգի ցերեկային թիթեռների (լատին․՝ Ropalocera) ընտանիք։ Վերջին տարիներին դիտարկվում է որպես նիմֆալիդների ընտանիքի ենթաընտանիք։ Հայտնի է 2500, Հայաստանում՝ մոտ 65 տեսակ։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել տարածվածներից են Գալաթեա (Melanarejia galathea), թավշաթիթեռ Գեյյերի (Pseudochazara geyeri), պրիզեիդա (Chazara briseis), թավշաթիթեռ Բիշnֆի (Chazara bishoffi), սևաթիթեռ Լիգեյա (Erebia ligea), Սաադիի տյոնոնիմֆա (Coenonympha saadii) և այլ տեսակներ։ Հանդիպում են ամենուրեք՝ չոր նախալեռնային անապատներում, ալպիական մարգագետիններում, լեռնային անտառներում։ Թռչում են խմբերով, որոնց կազմում կարելի է հանդիպել թավշաթիթեռների տարբեր տեսակներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին չափի թիթեռներ են՝ հիմնականում շագանակագույն երանգներով գունավորմամբ։ Թևերի ստորին կողմը տարբերվում է վերևինից և ունի պաշտպանական գունավորում։ Թրթուրները զարգանում են վայրի հացազգիների վրա։ Հայաստանում հանդիպող շատ տեսակներ (Բիշոֆի թավշաթիթեռ, Սաադիի տյոնոնիմֆա) Հարավային Անդրկովկասի և հարակից շրջանների բնաշխարհիկներ են, որոշները (Գեյյերի, Կարսի, Զանգեզուրի թավշաթիթեռ)՝ զուտ հայկական բնաշխարհիկներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։