Թաշկինակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաշկինակներ
Թաշկինակներ

Թաշկինակ, փոքրիկ գրպանի սրբիչ։ Կարող է լինել կտորից կամ թղթից (մեկանգամյա օգտագործման)։ Չնայած իր փոքրիկ չափսերին թաշկինակը շատ մեծ տեղ է գրավում մեր առօրյայում հատկապես ձմռանը։

Պատմություն[խմբագրել]

Հնէաբաններին դեռ հայտնի չէ, թե որ երկրում են առաջինը օգտագործել թաշկինակը, որպես խնամքի միջոց, սակայն մեկ բան պարզ է, որ թաշկինակի օգտագործումը շատ հնուց է եկել։ Այս բառը նույնիսկ հնդեվրոպական լեզուների մեջ նմանը չունի։ Այսինքն տարբեր լեզուներով ամբողջովին տարբեր էհնչում, այսպես օրինակ. հայ.՝ թաշկինակ, ռուս.՝ платок, անգլ.՝ handkerchief, արաբ.՝ منديل, և այլն։

Առաջացման վարկածներ[խմբագրել]

Թաշկինակի առաջացման մի քանի վարկածներ կան՝

Սլավոնականեր երկրներ[խմբագրել]

Սլավոնական երկրներում՝ մասնավորապես Հին Ռուսիայում և Ուկրաինայում կանայք գլխի շալն օգտագործում էին նաև որպես դեմքը մաքրելու միջոց։ Սակայն այդ շալերը երկար չէին ինչպես արաբների կամ հայերի մոտ այլ այսօրվա թաշկինակի չափսերի։

Կովկաս[խմբագրել]

Կովկասյան ժողովուրդները (վրացիներ, հայեր) համարվում են թերևս ամենապարային ժողովուրդը։ Շատ պարերի ժամանակ կանայք իրենց ձեռքին ունենում են կարմիր թաշկինակներ, իսկ տղամարդիկ գլխներին կարմիր կամ ծիրանագույն օղագոտի։ Սակայն կանայք որպես ձեռքերի և դեմքի մաքրման միջոց օգտագործում էին գոգոնոցը, որը նրանց հագուստը զերծ էր պահում կեղտոտվելուց և արևի տակ խամրելուց։

Վրաստանում կինտոները/փողոցային վաճառական տղամարդիկ/ նախքան միրգը լցնելը զամբյուղը դրա մեջ փռում էին փոքրիկ թաշկինակ, որի ծայրերը կախվում էին զաբյուղից դուրս։ Սա զարդարող միջոց էր, սակայն այն նաև մրգերը զերծ էր պահում փոշոտվելուց։

Արգենտինա[խմբագրել]

Արգենտինայում տանգո պարելիս կանայք ձեռքին ամրացնում էին կարմիր զարդարված թաշկինակ, որը շատ գեղեցիկ տեսք բէր տալիս հագուստին։

Արաբական երկրներ[խմբագրել]

Արաբական երկրներում մինչ օրս օգտագործում են չադրա։ Նախքան չադրան անցկացնելը դեմքի շուրջը կանայք մինչ աչքերն անցկացնում են թաշկինակի չափսերի մի կտոր, որը փակում է նրանց շուրթերը։