Թաներ Աքչամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաներ Աքչամ

Թաներ Աքչամը (ծնվել հոկտեմբերի 23, 1953) թուրք պատմագիր, սոցիոլոգ և հեղինակ է։ Նա առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը։

Թաներ Աքչամը ծնվել է Արդահանում Դյուրսուն և Պերիհան Աքչամի։ Աքչամը թուրքական քաղաքականությամբ զբաղվել է վաղ տարիքից։ 1976-ին ձերբակալվել է որպես ուսանողական քաղաքական պարբերականի խմբագիր և դատապարտվել 10 տարվա բանտարկության։ Մի տարի անց փախել է բանտից և ապաստան գտել Գերմանիայում «Միջազգային ներում» կազմակերպության հովանու ներքո։ 1988-ից սկսել է աշխատել Համբուրգի Սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում։ Այդտեղ էլ սկսել է հետաքրքրվել Հայոց Ցեղասպանության հետ առնչվող հարցերով և այդ թեմայի շուրջ դոկտորական թեզ է պաշտպանել 1996-ին Հանովվերի համալսարանում։ 2002-ից սկսած պրոֆեսորի հրավիրյալ ասիստենտ է Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանում։

[խմբագրել] Հալածանք

Թաներ Աքչամը կրկնաբար հալածվել է թուրք իշխանություններից և թուրք-ամերիկյան խումբերից իր Հայոց Ցեղասպանության ճանաչման պատճառով։ Փետրվարի 16, 2007-ին, Աքչամը չորս ժամ պահվում է կանադական սահմանին ուր դասախոսություն պիտի տար Մկգիլ և Կոնկորդիա համալսարաններում։ Կանադական իշխանության տված պատճառը պահվումին էր որ Վիքիպեդիայում գրվեր էր որ Աքչամ «ահաբեկիչ» եր։ Այս վերջինը գտնվում էր որ վանդալիզմ էր ին Վիքիպեդիայի էջին և ճիշտ տեղեկություն չէր։

[խմբագրել] Գործեր

Հեղինակ է 10 գրքերի, որոնցից վերջինը վերնագրված է «Ամոթալի արարք։ Հայկական ցեղասպանությունը և թուրքական պատասխանատվության խնդիրը»։ Նա գրել է անգլերեն, գերմաներեն և թուրքերենով որոշ գործեր հայկական-թուրքական հարաբերությունների մասին։

  • (Անգլերեն) A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility, Metropolitan Books, մայիսի 16, 2006, ISBN 0-8050-7932-7
  • (Անգլերեն) From Empire to Republic: Turkish Nationalism and the Armenian Genocide, Zed Books, սեպտեմբերի 4, 2004, ISBN 1-84277-527-8
  • (Անգլերեն) Dialogue across an international divide: Essays towards a Turkish-Armenian dialogue, Zoryan Institute, 2001, ISBN 1-895485-03-7
  • (Թուրքերեն) İnsan hakları ve Ermeni sorunu: İttihat ve Terakki'den Kurtuluş Savaşı'na, İmge Kitabevi, 1. edition, 1999, ISBN 975-533-246-4
  • (Անգլերեն) Rethinking Modernity and National Identity in Turkey, Publications on the Near East, University of Washington, Sibel Bozdogan (Editor), University of Washington Press, հուլիս, 1997, ISBN 0-295-97597-0
  • (Գերմաներեն) Armenien und der Völkermord: Die Istanbuler Prozesse und die türkische Nationalbewegung, Hamburger Edition, 1. edition, 1996, ISBN 3-930908-26-3
  • (Թուրքերեն) Siyasi kültürümüzde zulüm ve işkence (Araştırma-inceleme dizisi), İletişim Yayıncılık, 1. edition, 1992, ISBN 975-470-249-7

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով