Թայմս Սքվերի ամանորյա գունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

40°45′23.11″ հս. լ. 73°59′11.35″ ամ. ե. / 40.756421, -73.986488

ամանորյա գունդը 2009 թ.

Թայմս Սքվերի ամանորյա գունդ (անգլ.՝ Times Square Ball),  այսպես ասած ժամանակի գունդ տեղադրված Նյու Յորքի Թայմս Սքվեր թաղամասի շենքերից մեկի վրա։ Այն կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ում ամանորը տոնելու հետ։

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 23։59-ին այդ գունդը իջեցվում է 23 մ բարձրությունից և հենց կեսգիշերին հասնում հատակին, ինչով էլ փաստորեն խորհրդանշվում Նոր Տարվա գալուստը։ Առաջին անգամ գունդը իջեցվել է 1907 թվականին[1][2]։ Այդ ժամանակից սկսած ամեն տարի անցկացվում է այս արարողությունը, բացառությամբ 1942-1943 թթ.։ Գունդը այս ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, սկզբում այն ունեցել է մետաղական և փայտե կառուցված տասնյակ շիկացման լամպերով, կշռել է 317 կգ և ունեցել է 1.5 մ տրամագիծ[2]։

Ներկայումս այն պատրաստվում է բյուրեղիկներից և հազարավոր լուսադիոդներով։ Ժամանակակից գունդն ունի 3.6 մ տրամագիծ և կշռում է ավելի քան 5 տոննա[2][3][4]։ Գնդի իջեցմանը ներկա է լինում մինչև մեկ միլիոն հանդիսատես[5], իսկ արարողությունը հեռարձակվում է հեռուստատեսությամբ ու համացանցով[6]։

Նման միջոցառումներ անցկացվում են նաև ԱՄՆ-ի այլ նահանգներում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]