Թայլեր Փոուզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայլեր Փոուզի
Ծնվել էհոկտեմբերի 18, 1991 (32 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունWilliam S. Hart High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Մասնագիտությունմանկական դերասան, հեռուստատեսային դերասան, կիթառահար, երգիչ և կինոդերասան
Ակտիվ շրջան2001-այժմ
Ծնողներհայր՝ John Posey?
IMDbID 0692677

Թայլեր Գարսիա Փոզի (անգլ.՝ Tyler Garcia Posey, հոկտեմբերի 18, 1991(1991-10-18), Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երաժիշտ։ Առավել հայտնի է «Պատանի գայլը» սերիալից[1][2] Սքոթ ՄաքՔոլի դերով, որը հեռարձակվում է MTV ալիքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայլերը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում։ Թայլերի հայրը դերասան և գրող Ջոն Փուզին է։ Դերասանի կարիերան սկսել է դեռ փոքր տարիքից, սկզբում դա ուղղակի հետաքրքրություն էր դեպի այդ արվեստը։ Ապագա դերասանի հայրը միշտ փոքր Թայլերին իր հետ տանում էր թատրոն, այդպես Թայլեր Փուզին սկսեց իր կարիերան։ Ինը տարեկանից նա սկսեց նկարահանվել տարբեր ֆիլմերում, աշխատել տարբեր հեռուստաալիքներում։ Բացի դերասանի իր մասնագիտությունից, Թայլերը նաև երաժիշտ է, երգիչ և մի շարք երգերի հեղինակ։ Նա նաև լիդեր է «Սանտա Կարլիտա» երաժշտական խմբում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայլերը կինո ասպարեզում է արդեն տասը տարի։ Նաև նա «Lost In Kostko» խմբի մենակատարն է։ Նրա առաջին դերը եղել է «Մանհեթենի սպասուհին» ֆիլմում, որտեղ նա խաղացել է Ջենիֆեր Լոպեսի հետ։ Թայլերը խաղացել է նաև «Շատ վախենալու ֆիլմ 5» և «Սպիտակ գորտ» ֆիլմերում։ Փոուզիի ամենահայտնի դերը Սքոթ ՄաքՔոլն է «Պատանի գայլը» սերիալից։ Նա մարմնավորում է մի տղայի, ով ճակատագրի բերումով դարձել է մարդագայլ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայլերի առաջին ընկերուհին Մայլի Սայրուսն է, ում հետ նա հանդիպել է երբ 9 տարեկան էր։ Նրանց հարաբերությունները տևել է 2 տարի[3]։ Թայլերը նշանված էր Շոնա Գորլիքի հետ, ում հետ ժամադրվում էր 12 տարեկանից, բայց 2014 թ. Հոկտեմբերին նրանք բաժանվել են։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայլեր Փոուզի Comic-Con 2012

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2002 Գրավի վնաս Մաուրո
2002 Մանհեթենի սպասուհին Թայ Վենտուրա
2005 Մեջից դուրս Օբերտ
2007 Վերիտաս՝ ճշտի արքայազնը Մոս Գոնսալես
2010 Լեգենդային Բիլ Բարրոու
2012 Սպիտակ գորտ Doug
2013 Շատ վախենալու ֆիլմ 5 Դեվիդ
2014 Տակոյի խանութ Սմոքս Post-production
2015 Յոգայի հոսերները TBA Նկարահանվում է

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2002 Առանց հետքի Ռոբերտ 1 սերիա
2001–2004 Դոք Ռաուլ Գարսիա 86 սերիա
2005 Սյու Թոմաս։ F.B.Eye Դեննի Աբբաս 1 սերիա
2005 Դեպի արևմուտք Այբ Վիլլեր 1 սերիա
2006 Սմոլվիլ Ջավիեր Ռամիրես 1 սերիա
2006–2007 Եղբայրներ և քույրեր Գաբրիել 4 սերիա
2009 Լինկոլնի ժառանգները Էնդրու Օրտետա 7 սերիա
2011–ներկա Պատանի գայլը Սքոթ ՄքՔոլ Գլխավոր դեր
2012 Punk'd Ինքը 2 սերիա
2013 Աշխատասերները Բիլլի Բելկ 1 սերիա
2013 Նախկինները Էրիկ 1 սերիա

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2012 "Our Deal" Լաքի «Best Coast» տեսահոլովակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. MTV. «Teen Wolf» Cast — Tyler Posey.
  2. «Bierly, Mandi MTV Casts Its 'Teen Wolf' (And He's The Little Boy From 'Maid In Manhattan'!) (December 14, 2009)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  3. Vena, Jocelyn 'Teen Wolf' Star Tyler Posey's First Kiss? Miley Cyrus! (June 7, 2010).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]