Թամար Շահնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թամար Շահնազարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 4, 1901(1901-01-04)
Բաքու, Ռուսական կայսրություն
Երկիր Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 6, 1978(1978-10-06) (77 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգչուհի և ուսուցչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1931)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Թամար Կոստանդինի Շահնազարյան (Մելիք-Շահնազարյան, հունվարի 4, 1901(1901-01-04), Բաքու, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 6, 1978(1978-10-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երգչուհի (մեցցո-սոպրանո), մանկավարժ։ Երգիծաբան Կոստանդին Մելիք-Շահնազարյանի դուստրը։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականից սովորել է Երևանի երաժշտական ստուդիայում (Բաբալյանի դասարան), 1931 թվականին՝ ավարտել կոնսերվատորիան (Կագարյանի դասարան)։ 1932-1948 թվականներին՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։

Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգի առաջին հայ կատարողն է։ 1945-1978 թվականներին դասավանդել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1961 թվականից՝ պրոֆեսոր), որտեղ 1953-1977 թվականներին (ընդմիջումներով) վարել է մեներգեցողության ամբիոնը, ստեղծել վոկալ մանկավարժության իր դպրոցը[1]։

Աշակերտներից են՝ Գոհար Գալաչյան, Արշավիր Կարապետյան, Իզաբելլա Այդինյան, Ա. Գույումջյան, Ելենա Վարդանյան, Ա. Հարությունյան, Ռոբերտ Բաբուրյան, Հ. Կավազյան, Ֆ. Կոլոսարյան, Վալերի Հարությունյան, Ռուբեն Մաթևոսյան, սփյուռքահայերից՝ Ա. Դեդեյան[2]։

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություն Հեղինակ Դեր
«Անուշ» Արմեն Տիգրանյան Անուշի մայր
«Նամուս» Խոջա-Էյնաթով Մարիամ
«Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին Պյոտր Չայկովսկի Կոմսուհի, Լարինա
«Աիդա» Վերդի Ամներիս
Ֆաուստ» Շառլ Գունո Զիբել

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է ձայնամշակման և մանկական ձայնի պահպանման տարբեր հարցերի մասին գիտամեթոդական աշխատանքների, «Կոմիտասի տասն պատվիրանները երգչին» գիտական հոդվածի («Կոմիտասական», 2, 1981) և ուսումնամեթոդական ձեռնարկների («Վոկալմանկավարժական երկացանկ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից», 1968 և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան. Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. «AV Production - Թամար Մելիք-Շահնազարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 427