Թաթա Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թաթա Սիմոնյան
Ի ծնե անունԱլբերտ Սիմոնյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1962 (61 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրերփոփ, ռաբիս
ՄասնագիտությունԵրգիչ
Գործիքներկիթառ և վոկալ
Գործունեություն1980-ից
ԿապվածԵվա Ռիվաս, Լյուբով Ուսպենսկայա, Նունե Եսայան
Պարգևներ
Ուկրաինայի վաստակավոր արտիստ
Կայքimusic.am

Թաթա Սիմոնյան (իրական անունը՝ Ալբերտ Ալբերտի Սիմոնյան, դեկտեմբերի 5, 1962(1962-12-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հայտնի երգիչ, երգահան, կոմպոզիտոր և դերասան։ Հայկական էստրադայի ամենահայտնի և ամենահաջողակ երգիչներից է, ճանաչված է նաև Հայկական Սփյուռքում[1][2][3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 5-ին[6] Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Վ․ Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժնում։ Մասնակցել է «Երևան-Մոսկվա տրանզիտ» նախագծին, որտեղ հանդես է եկել «Օտպետիե Մաշեննիկի» և «Ռեֆլեքս» դուետով ռուսական խմբերի հետ։ 2006 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։ 2008 թվականին Մոսկվայում ստացել է «Փոփի արքա» տիտղոսը։ 2008 թվականին նրա «Թաթա» պրոդյուսերական կենտրոնը «Արմենիա» հեռուստաընկերության հետ իրականացրել է «Համազգային աստղ» նախագիծը, որի գեղարվեստական ղեկավարը եղել է Թաթա Սիմոնյանը։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ստեղծագործական կյանքը սկսվել է 1980 թվականից «Կիլիկիա» անսամբլի կազմում։ Մինչ օրս Թաթան համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Միջին Արևելքում և Ռուսաստանի 45 քաղաքներում։ 2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի ապրիլը հանդես է եկել Հայաստանի ձայնը նախագծում որպես մարզիչ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 - Ասպարեզ
  • 1998 - Թե աջ, թե ձախ
  • 1999 - Ով է նա
  • 2000 - Վախենում եմ, որ կասես չէ
  • 2001 - Շաբա-դաբա-դաշ
  • 2003 - Անձրև է եկել
  • 2003 - Երեկոն իջավ
  • 2006 - Թևավոր քամիներ
  • 2009 - Ամենալավը դու ես

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - The Best of Tata: Live in Concert
  • 2008 - 10 տարի անց
  • 2009 - Tata Simonyan's Star Friends
  • 2014 - Live Concert in Moscow

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armenian Festival to take place in Watertown this weekend(անգլ.)
  2. Sonorous Borders: National Cosmology & the Mediation of Collective Memory in Armenian Ethnopop Music(անգլ.)
  3. Armenian Festival to take place in Watertown this weekend(անգլ.)
  4. National cosmology & the mediation of collective memory in Armenian Ethnopop music(անգլ.)
  5. Energy Star. Тата Симонян
  6. «Կենսագրականը https://avproduction.am/ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  7. kino-teatr.ru(ռուս.)
  8. «ArmeniaRepublika». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]