Թադաո Անդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թադաո Անդոն (ճապ. 安藤 忠雄) (սեպտեմբերի 19, 1941 թ., Օսակա) — ժամանակակիցամենահայտնի[փա՞ստ] ճապոնացի ճարտարապետներից մեկը: Անդոյի աշխատանքը բնութագրվում է ընdարձակ տարածություններով՝ առանց որևէ զարդարանքի ճարտարապետական բետոնե պատեր համատեղված քարե կամ փայտյա հատակով և լայն բացվածք ունեցող լուսամուտներ: Ակտիվ բնական էլեմենտները՝ ինչպիսիք են արևը, քամին, անձրևը, գերազանցապես ընգրկված են նրա ոճի մեջ:

Նախագծել է բազմաթիվ ուշագրավ շենքեր, այդ թվում Գծային տունը (Row House) Օսակայում 1976-ին, որի համար արժանացել է Ճապոնայի Ճարտարապետական ինստիտուտի ամենամյա մրցանակին, Լուսեղեն տաճարը 1990-ին, Պուլիցերի արվեստի ֆոնդասյոնը 1989-ին, Արմանիի Դահլիճ Միլանում 2001-ին, Ժամանակակից արվեստի թանգարան Ֆորտ Ուորտում, Դիզայն Սայթ Տոկիոյում 2007-ին: Բազմաթիվ մրցանակներից առանձնանում են՝ ճարտարապետության ոսկե մեդալ Ֆրանսիայի Ակադեմիայի (Academie d’Architecture) կողմից, Պրիցկեր (Pritzker Architecture Prize) ճարտարապետական մրցանակ 1995-ին, ոսկե մեդալ միջազգային ճարտարապետների միությունից 2005-ին: Անդոն հանդիսանում է Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի, Ամերիկայի արվեստի և գրականության ինստիտուտի, Լոնդոնում Անգլիայի արվեստի Ռոյալ ակադեմիայի պատվավոր անդամ: Որպես պրոֆեսոր նա հրավիրված է եղել Հարվարդի համալսարան:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով