Թագավորություններ Ա և Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթն ու Սավուղը (նկար՝ Էռնեստ Ջոզեֆսոնի)

Ա և Բ Թագավորություններ (եբրայերեն` Sefer Sh'muel ספר שמואל‎), Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գրքեր: Դասվում են «պատմական» գրքերի շարքին: «Թագավորություններ»-ի չորս գրքերը հրեական կանոնում ընդգրկված են երկու գրքերի մեջ: Առաջինը (սրա մեջ էին մտնում «Ա և Բ Թագավորություններ»-ի գրքերը) կոչվում էին «Շեֆեր Շեմուել», այսինքն՝ «Սամուելի գիրք»: Հին ռաբունական ավանդության համաձայն «Ա և Բ Թագավորություններ» գրքերի հեղինակը Սամուել մարգարեն է: «Ա և Բ Թագավորություններ» գրքում պատմվում է Սամուել մարգարեի և իր իսկ կողմից Իսրայելի թագավոր օծված Սավուղի և Դավթի մասին:

Արտաքին հղումներ [խմբագրել]