Թաբարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաբարի

Թաբարի (պարսկերեն՝ محمد بن جریر طبری, արաբ․՝ أبو جعفر محمد بن جرير بن يزيد الطبري‎‎) (224 – 310 AH; 838 կամ 839 - -923), արաբ (այլ տեղեկություններով՝ պարսիկ) պատմիչ և աստվածաբան։ Գրել է «Պատմություն մարգարեից և թագավորաց» աշխատությունը, որտեղ շարադրված է Սասանյան Պարսկաստանի, ապա Մուհամմեդի և առաջին խալիֆաների, Օմայանների և Աբասյանների պատմությունը՝ մինչև 915-ը։ 963-ին Սասանյանների վեզիր ալ-Բալամին Թաբարիի «Պատմություն»-ը թարգմանել է պարսկերեն, որից և թարգմանվել է այլ լեզուներով։

Թաբարին գրել է նաե Ղուրանի բազմահատոր մեկնությունը, որը հայտնի է «Տաֆսիր» անունով։

Հայաստանի մասին Թաբարիի տեղեկությունները վերաբերում են Սասանյանների և արաբական տիրապետության ժամանակաշրջաններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png