Ըրլ Սքրագս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ըրլ Սքրագս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Earl Scruggs
Ի ծնե անունանգլ.՝ Earl Eugene Scruggs
Ծնվել էհունվարի 6, 1924(1924-01-06)[1][2][3][…]
Boiling Springs, Cleveland County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էմարտի 28, 2012(2012-03-28)[4][1][3][…] (88 տարեկան)
Նաշվիլ, ԱՄՆ
ԳերեզմանԹենեսի
Ժանրերբլյուգռաս
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներբանջո
ԼեյբլUniversal Music Group Nashville
ԱնդամակցությունFlatt and Scruggs?
ԱմուսինLouise Scruggs?
Պարգևներ
Կայքearlscruggs.com
 Earl Scruggs Վիքիպահեստում

Ըրլ Սքրագս (անգլերեն՝ Earl Scruggs , հունվարի 6, 1924(1924-01-06)[1][2][3][…], Boiling Springs, Cleveland County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - մարտի 28, 2012(2012-03-28)[4][1][3][…], Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի բլյուգռաս երաժիշտ, բանջոյահար։ Հանդես է եկել The Bluegrass boys խմբում, որտեղից և ծագել է քանթրի երաժշտական ենթաոճի այս անվանումը։

1948 թվին Սքրագսը և գիթարահար Լեսթեր Ֆլեթը դուրս գալով The Bluegrass boys խմբից, հիմնում են նոր խումբ անվանելով այն Foggy Mountain Boys: Խմբին մեծ համբավ բերեց 1949 թվականին ձայնագրված Foggy Mountain Breakdown մեղեդին այն բանից հետո երբ այն օգտագործվեց 1967 թվականի Բոնի և Կլյադ ֆիլմում։ Այդ կատարման համար Սքրագսը և Ֆլեթը ստացան տարվա գրեմմի մրցանակը։

Սքրագսը մեծ դեր է ունեցել բանջոն որպես առաջնային պլանի երաժշտական գործիք արդիականացնելու գործընթացում՝ տարածելով "երեք մատների տեխնիկա" կատարման ավելի բարդ ոճը։ Կատարման այդպիսի ոճը մինչ օրս անվանում են սքրագս-ոճ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ըրլ Սքրագս» հոդվածին։