Էֆեդրազգիներ (ընտանիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էֆեդրազգիներ
Էֆեդրազգիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Gnetophyta
Դաս Գնետայիններ
Կարգ Ephedrales
Ընտանիք Ephedraceae
Ցեղ Էֆեդրա
Լատիներեն անվանում
Ephedraceae
Տիպիկ ներկայացուցիչներ
Տեսակներ
Տես տեքստը
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Էֆեդրազգիներ սարի չամիչ, լեռնաչամիչ, (լատ.՝ Ephedraceae), սարիչամիչազգիների ընտանիքի, գնետայինների կարգի ընտանիք՝ երկտուն հազվադեպ միատուն, մշտադալար ծառ կամ թուփ է: Հայտնի է մոտ 70 տեսակ:

Ծաղիկները միասեռ են, առէջքայինները կամ սերմնաբողբոջները այդ դեպքում երկտուն են կամ հազվագյուտ դեպքում՝ միատուն։ Փոշանոթը երկբուն է կամ 3-4 բնանի։ Առէջները 3-8 հատ են։[1]

Հայաստանում[խմբագրել]

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

Աճում է չոր, քարքարոտ և ժայռոտ լանջերին:

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Ephedra distachya

Խիտ ճյուղավորվող թուփ է (բարձրությունը՝ 20-100 սմ): Ճյուղերը դեղնականաչավուն են, անփայլ, հատվածավոր, երիտասարդ ընձյուղները՝ կանաչ (իրականացնում են լուսասինթեզը): Տերևները մանր են, հակադիր, թեփուկանման: Ծաղկում է ապրիլ–հունիսին:

Տարածում[խմբագրել]

Ռուսաստանի հարավային մասում և արևմտյան Սիբիրում հանդիպում է Ephedra distachya L.[2] տեսակը:

Հարավային Կովկասի լեռներում հանդիպում է Ephedra major Host (հոմանիշ Ephedra procera Fisch. & C.A.Mey.)[3]:

Նշանակություն[խմբագրել]

Դեղաբույս է. պարունակում է էֆեդրին (ալկալոիդ), C վիտամին, աղաղանյութեր: Էֆեդրինն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև շնչարգելության, թոքաբորբի, գրիպի, տիֆի, էկզեմայի ժամանակ:

Ցրտադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ:

Տեսակներ[խմբագրել]

Ephedra fragilis

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
  2. Губанов, И. А. и др. Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 122. — ISBN 8-87317-091-6.
  3. Головлёв, А. А. Фитогеографический очерк Горной Чечни // Фиторазнообразие Восточной Европы. — 2006. — № 1. — С. 24. УДК 581.9 (471.66)
  4. «Entry for Ephedra L.»։ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0։ Sept 24, 1997։ Արխիվացված օրիգինալից 2012-06-06-ին։ http://www.webcitation.org/68DzCiMaG։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21–ին։ 

Գրականություն[խմբագրել]

  • Тахтаджян, А. Л. Семейство эфедровые (Ephedraceae) // Жизнь растений. В 6 т. / Гл. ред. Ал. А. Фёдоров. — М.: Просвещение, 1978. — Т. 4. Мхи. Плауны. Хвощи. Папоротники. Голосеменные растения. Под ред. И. В. Грушвицкого и С. Г. Жилина. — С. 300—302. — 447 с. — 300 000 экз.
  • Род Ephedra L. — Хвойник // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов и Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1949. — Т. I. Голосеменные. — С. 377—379. — 464 с. — 3000 экз.
  • Бобров, Е. Г. Род 45. Хвойник — Ephedra L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома М. М. Ильин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1934. — Т. I. — С. 195—204. — 302 + XVI с. — 5000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png