Էքսպոզիցիայի չափումը
Էքսպոզիցիայի չափումը կամ էքսպոչափումը եզրույթ է, որը վերաբերում է նրան, թե ինչպես է լուսանկարիչը որոշում նկարահանման համար անհրաժեշտ կադրի էկսպոզիցիան (կադրի լուսավորվածությունը): Այն լինում է երեք տեսակի:
[խմբագրել] Օբյեկտի լուսավորությամբ
Էքսպոզիցիան չափվում է հատուկ սարքով՝ էքսպոնոմետրով, իսկ եթե օգտագործվում են լույսի իմպուլսային աղբյուրներ՝ ֆլեշմետրով, որը նկարահանվող օբյեկտին անմիջականորեն մոտ է տեղադրվում և չափում է օբյեկտի վրա ընկնող լույսի քանակը: Էքսպոնոմետրիան հնարավոր է միայն հատուկ կառուցվածք ունեցող էքսպոնոմետրով. այն ունի փայլատ լուսազտիչ (լուսաֆիլտր), որը տեղադրված է ֆոտոէլեմենտի դիմաց:
[խմբագրել] Օբյեկտի պայծառությամբ
Ամենատարածված ռեժիմն է, որի միջոցով նկարահանող սարքին անմիջականորեն մոտ տեղադրված էքսպոնոմետրով կամ էքսպոնոմետրական սարք ունեցող լուսանկարչական ապարատի միջոցով չափում են նկարահանվող օբյեկտից լույսի հոսքը:
[խմբագրել] Ձեռքի ռեժիմ
Նկարահանման բոլոր կարգավորումները (ժամապահություն և դիաֆրագմա) տեղադրվում են ձեռքով լուսանկարչի կողմից: Լուսանկարչական ապարատները կա՛մ չունեն էքսպոնոմետր, կա՛մ առկա է տեղադրված, բայց ոչ զուգակցված էքսպոնոմետր:
-
Էքսպոնոմետր Լենինգրադ – 4 լուսաֆիլտրով
-
Էքսպոնոմետր Լենինգրադ – 4 առանց լուսաֆիլտրի