Էքսուբունտու
Էքսուբունտու 11.04, աշխատասեղան |
|
| ՕՀ ընտանիք | ԳՆՈւ/Լինուքս |
| Լռելայն օգտագործողի միջերես | XFCE |
| Արտոնագիր | ԳՊԼ և այլ |
| Կայք | Նախագծի կայքը |
Էքսուբունտու (Xubuntu), Ուբունտուից ածանցված օպերացիոն համակարգ, որն հիմնված է XFCE աշխատանքային միջավայրի վրա։ Էքսուբունտուն ավելի քիչ ռեսուրսներ է օգտագործում և ավելի քիչ ստանդարտ ծրագրեր է պարունակում, քան Ուբունտուն։ Եթե վերջինս, օրինակ, պարունակում է ամբողջական օֆիսային փաթեթ (ԼիբրեՕֆիս), ապա Էքսուբունտուն ունի միայն ԱբիՎորդ տեքստային խմբագրիչը, իսկ այլ օֆիսային ծրագրեր կարող են բեռնվել Ուբունտու ծրագրաշարերի կենտրոնից։ Էքսուբունտուի ստանդարտ աշխատանքայի միջավայրը՝ XFCE-ն համակարգչից ավելի քիչ ռեսուրսներ է պահանջում, քան ԳՆՕՄ-ը, որն Ուբունտուի ստանդարտ աշխատանքային միջավայրն էր մինչև 10.10 տարբերակը, կամ Յունիթին, որը 11.04 տարբերակից Ուբունտուի լռելայն աշխատանքային միջավայրն է։
Քիչ ռեսուրսների պահանջի շնորհիվ Էքսուբունտուն համարվում է «թեթև-արագաշարժ» օպերացիոն համակարգ։ Այն զգալիորեն ավելի արագ է աշխատում, քան Ուբունտուն։ Հատկապես փոքր աշխատանքային հիշողություն ունեցող կամ հին համակարգիչների համար այն ամենահարմար օպերացիոն համակարգերից է համարվում։
Բովանդակություն |
Պատմական ակնարկ [խմբագրել]
Առաջին պաշտոնական թողարկումը կայացել է 2006 թ․ հունիսի 1-ին՝ որպես Ուբունտու 6.06-ի մաս։ Այս տարբերակն օգտագործում էր Լինուքս կերնել 2.6.15.7-ը և XFCE 4.4 բետա 1-ը։ Մինչև այսօր օպերացիոն համակարգը վերաթողարկվում է տարին երկու անգամ։
Վերջին՝ Էքսուբունտու 12.10 տարբերակը թողարկվել է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին։
Ծրագրեր [խմբագրել]
- ԱբիՎորդ - տեքստային խմբագրիչ
- Catfish - որոնող հավելված
- Common Unix Printing System - տպագրող և ՊԴՖ ստեղծող հավելված
- Evince - ՊԴՖ ընթերցող
- Ֆայրֆոքս - վեբ-բրաուզեր
- ԳԻՄՓ - գրաֆիկական խմբագրիչ
- Գնումերիկ - սփրիդշիթ խմբագրիչ
- Լիֆփեդ - բլոկնոտ
- Orage - օրացույց
- Parole - երաժշտություն և վիդեո
- Փիջին - չաթ
- Թանդերբիրդ - փոստարկղ
- XChat - IRC
- Սիմպլ սկան - տեսածրիչ
Տես նաև [խմբագրել]
Արտաքին հղում [խմբագրել]
- Նախագծի կայքը (Անգլերեն)
Ծանոթագրություններ [խմբագրել]
Ծանոթագրություններ և նշումներ
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էքսուբունտու կատեգորիայում։ |