Էփտոն Բիլ Սինքլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էփտոն Բիլլ Սինքլերից)
Էփտոն Բիլ Սինքլեր
անգլ.՝ Upton Sinclair
Ծնվել էսեպտեմբերի 20, 1878(1878-09-20)[1][2][3][…]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4]
Վախճանվել էնոյեմբերի 25, 1968(1968-11-25)[4][1][2][…] (90 տարեկան)
Վախճանի վայրԲոունդ Բրուկ, Սոմերսեթ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանՌոք Քրիք գերեզմանատուն
Գրական անունClarke Fitch, Arthur Stirling և Frederick Garrison
Մասնագիտությունլրագրող, վիպասան, կինոպրոդյուսեր, գրող, հրապարակախոս, դիետոլոգ, քաղաքական գործիչ, բանաստեղծ և դրամատուրգ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Նյու Յորք քաղաքի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներՋունգլի
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԿուսակցությունԱմերիկայի սոցիալիստական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ
Изображение автографа
 Upton Sinclair Վիքիպահեստում

Էփտոն Բիլլ Սինքլեր (անգլ.՝ Upton Beall Sinclair, Jr., սեպտեմբերի 20, 1878(1878-09-20)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4] - նոյեմբերի 25, 1968(1968-11-25)[4][1][2][…], Բոունդ Բրուկ, Սոմերսեթ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք)։ Գրական ասպարեզ է մտել «Միդաս արքան» (1901 թվականին) վեպով։ Լայն տարածում է գտել «Ջունգլի» (1905 թվականին, առանձին հրատարակվել է 1906 թվականին) վեպը, որտեղ մերկացված է կապիտալիստական շահագործումը Չիկագոյի սպանդանոցներում։ Սոցիալիստական շարժման ազդեցությամբ, որին Սինքլերը մասնակցել է 1903 թվականից, նրա վեպերում («Մայրաքաղաք», 1908 թվականին, «Դրամափոխները», 1908 թվականին) ուժեղացել է սոցիալական քննադատությունը։ Լավագույն վեպերից են «Ածուխ արքան» (1917 թվականին, Կոլորադոյի ածխահատների գործադուլի մասին) և «Զիմմի Հիգինսը» (1919 թվականին), որի կենտրոնում՝ ի պաշտպանություն Հոկտեմբերյան հեղափոխության, ոտքի ելնող շարքային ամերիկացի պրոլետարիատն է։ 30-ական թվականների սկզբին որոշ անկում ապրելուց հետո («Հռոմեական արձակուրդներ», 1931 թվականին, «Կոոպերացիա», 1936 թվականին, վեպեր) Սինքլերն արձագանքել է հակաֆաշիստական շարժմանը։ Ավտոմոբիլային արքան» (1937 թվականին), «No pasaran!» (1937 թվականին)։ Գրել է նաև «Լաննի Բադդ» (1940-1953 թթ.) 11 գրքից բաղկացած Էպոպեան։

Էփտոն Բիլ Սինքլերը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջունգլի, Մ., Մորճ-Մանգաղ, 1923, 199 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Կ. Լ-Մ.-Մ.:
  • Արդյունաբերության հրամանատարը; Մի քաղաքակրթված մարդու պատմությունը, Ե., Պետհրատ, 1937, 92 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ն. Վահանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Coodley L. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Синклер Эптон Билл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 395