Էրսան Իլյասովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրսան Իլյասովա
Ersan İlyasova

Դիրքը Ծանր հարձակվող / թեթև հարձակվող
Համար 7
Ծննդյան ամսաթիվ մայիսի 15, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Թուրքիա Էսքիշեհիր, Էսքիշեհիրի մարզ, Թուրքիա
Ազգություն Թուրքիա Թուրք
Հասակ 208 սմ
Քաշ 107
Դրաֆթ 2005 / Ռաունդ` 2 / Ընտրություն` 36-րդ
Կարիերայի պատմություն
ԹուրքիաՅուլքերսպոր (Թուրքիա)(2004-2005)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՏուլսա Սիքստի Սիքսերս (Դի-լիգա, 2005-2006)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիլոուքի Բաքս (2006-2007)
ԻսպանիաԲարսելոնա (2007-2009)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիլոուքի Բաքս (2009–2015)
ԹուրքիաԱնադոլու Էֆես
(2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴետրոյթ Փիստոնս (2015–2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕռլանդո Մեջիք (2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕկլահոմա Սիթի Թանդեր (2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2016–2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտա Հոքս (2017–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիլոուքի Բաքս (2018–2020)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՅութա Ջազ (2021)
Մրցանակներ
  • Իսպանիայի լիգայի չեմպիոն (2009)
  • Իսպանիայի սուպերգավաթի հաղթող (2009)
  • ՖԻԲԱ Եվրոպայի Մ-20 առաջնության MVP (2006)
  • Թուրքիայի գավաթակիր (2005)
  • Ալբերտ Շվայցերի անվան մրցույթի MVP (2004)
Դուշկո Սավանովիչը և Էրսան Իլյասովան (աջից) Սերբիա-Թուրքիա հանդիպման ժամանակ (ՖԻԲԱ-ի Աշխարհի առաջնություն, 2010 թ.)

Էրսան Իլյասովա (թուրքերեն՝ Ersan İlyasova, մայիսի 15, 1987(1987-05-15)[1], Էսքիշեհիր, Թուրքիա), թուրք պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվուղ։ Վերջին անգամ հանդես է եկել Բասկետբոլի ազգային ոսոցիացիայի (NBA) «Յութա Ջազ» ակումբում։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական «Յուլքերսպոր» ակումբի երիտասարդական հավաքականում հանդես գալուց հետո, Իլյասովան 2004-05 խաղաշրջանում պրոֆեսիոնալ մակարդակով միանում է «Յուլքերսպորի» հիմնական հավաքականին, որի կազմում անցկացնում է 11 խաղ՝ միջինը բերելով 4, 5 միավոր և 3, 2 անդրադարձ։

NBA-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյասովոան ընտրվում է 2005 թ.-ի NBA-ի դրաֆթի 2-րդ ռաունդում (ընդհանուր՝ 36-րդ ընտրությամբ) «Միլոուքի Բաքսի» կողմից և 2 տարվա պայմանագր է կնքում վերջինիս հետ։ Չնայած դրան, Իլյասովան 2005-06 խաղաշրջանում չի մասնակցում և ոչ մի NBA-ի հանդիպման, դրա փոխարեն միանում է NBA-ի զարգացման լիգայի «Տուլսա Սիքստի Սիքսերս» ակումբին, որտեղ անցկացնելով 46 հանդիպում, Իլյասովայի միջին ցուցանիշներն էին 12,5 միավոր և 7,0 անդրադարձ։

Իլյասովան կատարում է իր NBA-յան առաջնաելույթը 2006 թվականի նոյեմբերի 1-ին՝ որպես «Բաքսի» բասկետբոլիստ։ Խաղաշրջանի ավարտին Իլյասովոն լքում է ակումբը և միանում Իսպանիայի ACB լիգայում և Եվրալիգայում հանդես եկող «Բարսելոնա» բասկետբոլային ակումբին։

Իսպանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ.-ի հունիսի 16-ին Էրսան Իլյասովան 2 տարվա պայմանագիր է կնքում «Բարսելոնայի» հետ՝ դառնալով ակումբի պատմության առաջին թուրք բասկետբոլիստը։

Վերադարձը NBA[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թ.-ի հուլիսին Իլյասովան վերադառնում է Միլոուքի՝ կնքելով 3 տարվա 7 000 000 դոլար արժողությամբ պայմանագիր։

2012 թ.-ի փետրվարի 19-ին՝ «Նյու Ջերսի Նեթսի» (այժմ՝ «Բրուքլին Նեթս») հետ հանդիպման ժամանակ, Իլյասովան սահմանում է կարիերայի բարձրագույն՝ 29 միավոր և 25 անդրադարձ՝ դառնալով «Բաքսի» պատմության մեջ 3-րդ բասկետբոլիստը ով մեկ խաղի ժամանակ իր հաշվին գրանցել է առնվազն 25-ական միավոր և անդրադարձ (Քարիմ Աբդուլ-Ջաբարից ու Սվեն Լեյտերից հետո)։ Դրանից հետո նա արժանանում է «շաբաթվա խաղացող» միկրոկոչմանը՝ մարտի 5-ից 11-ը ցուցադրած խաղի համար։

Վերադարձը Թուրքիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ.-ի ամռանը՝ NBA-ի լոկաուտի ժամանակ, Իլյասովան պայմանագիր է կնքում թուրքական «Էֆես Պիլսենի» հետ

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյասովան ամուսնացած է ոմն բելառուսական ծագում ունեցող Ջուլիա անունով կնոջ հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]