Էռնեստ Դանիել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էրնեստ Դանիելից)

Էրնեստ Դանիել (Դանիելյան)(18431923), հայազգի պետական գործիչ Հունգարիայում։

Իրավաբանական կրթությունն ստացել է Բուդապեշտում։ 1870 թ.-ին ընտրվել է Բուդապեշտի խորհրդարանի պատգամավոր։ 1876 թ.-ին նշանակվելով Հունգարիայի ճարտարապետության և հաղորդակցության գործերի վարիչ՝ կարևոր աշխատանք է տարել Տիսա գետի ողողման կարգավորիչ հանձնախմբում, Տրանսիլվանիայի երկաթուղաշինության ասպարեզում։ 1894 թ.-ին նշանակվել է առևտրի մինիստր, Կազմակերպչական մեծ ընդունակություններ ցուցաբերելով, նա կարողացավ ընդլայնել Հունգարիայի առևտրական կապերն այլ երկրների հետ և բարձրացնել նրա վարկը համաշխարհային շուկայում։ Պատահական չէր, որ 1896 թ.-ին հենց Բուդապեշտում կազմակերպվեց առևտրի համաշխարհային ցուցահանդեսը, որի աշխատանքները Դանիելը ղեկավարեց փայլուն կերպով։ Այդ ծառայության համար Հունգարիայի կայսր Ֆրանց Իոսիֆը նրան շնորհեց բարոնի կոչում։ Դանիել գործուն մասնակցություն է ունեցել հունգարահայ համայնքի կյանքում։ Նրա անունով է կոչվում Բուդապեշտի փողոցներից մեկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 281