Էրիկ Մամիջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամիջանյան (այլ կիրառումներ)
Էրիկ Մամիջանյան
Ծնվել էօգոստոսի 7, 1936(1936-08-07)[1]
Կիսլովոդսկ[1]
Մահացել էհունիսի 16, 2023(2023-06-16) (86 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1958)[1]
Կոչումֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1]
Գիտական աստիճանպրոֆեսոր[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ՀայրԱրտաշես Մամիջանյան

Էրիկ Արտաշեսի Մամիջանյան (օգոստոսի 7, 1936(1936-08-07)[1], Կիսլովոդսկ[1] - հունիսի 16, 2023(2023-06-16), Երևան, Հայաստան), հայ խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1975 թ.), պրոֆեսոր (1980 թ.

Ավարտել է Երևանի համալսարանը (1958 թ.), ուր և աշխատել է մինչև 1970 թվականը։ 1970 թվականից եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են գերբարձր էներգիայի տարրական մասնիկների ֆիզիկային։ Զբաղվել է 1011-1013 էվ էներգետիկ տիրույթի նեյտրոնմիջուկային փոխազդեցության կոմպլեքսային հետազոտությամբ, մասնակցել տիեզերական ճառագայթներում լիցքավորված հադրոնների նույնականացման աշխատանքներին։ Մշակել է իոնացման կալորիմետրի և նեյտրոնային սուպերմոնիտորի հնարավորությունների ընդլայնման մեթոդաբանությունը, ուսումնասիրել իոնացման կալորիմետրի և էմուլսիոն ու տրեկային դետեկտորների զուգակցման պրոբլեմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 194