Էրիկ Լենարդ Բերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրիկ Լենարդ Բերն (անգլ.՝ Eric Lennard Berne, իրական անունը՝ Լեոնարդ Բերնսթայն, մայիսի 10 1910 - 15 հուլիսի 1970), ամերիկացի հոգեբան և հոգեբույժ։

Առաջին հերթին հայտնի է որպես տրանսակցիոն հոգեթերապիայի և սցենարային վերլուծության հիմնադիր։ Զարգացնելով հոգեվերլուծության գաղափարները, նյարդային և հոգեկան հիվանդությունների բուժման մեթոդները՝ Էրիք Բերնը ուշադրությունը կենտրոնացրեց տրանսակցիաների (փոխազդեցության միավորների) վրա, որոնքը ընկած եմ միջանձնային փոխազդեցության հիմքում։ Որոշ տրանսակցիաներ որոնք իրենց հիմքում ունեն թաքնված նպատակ, նա անվանում է խաղեր։ Բերնը դիտարկում է երեք էգո-վիճակ․ Մեծահասակ, Ծնող և Երեխա։ Շրջակա միջավայրի հետ փոխազդեցության մեջ մտնելով մարդը, ըստ Բերնի, միշտ գտնվում է այս երեքվիճակներիցմեկում