Էրիկ Էրիկսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Էրիկսոն

Էրիկ Հոմբուրգեր Էրիկսոն (անգլ.՝ Erik Homburger Erikson, հունիսի 15, 1902, Ֆրանկֆուրտ - մայիսի 12, 1994 Մասաչուսեթս) եղել է հոգեբան հոգեվերլուծության և հոգեբանության զարգացման բնագավառներում։ Առաջին հերթին հայտնի է իր հոգեսոցիալական զարգացման մասին աշխատությունով,ինչպես նաև որպես նույնականացման ճգնաժամ արտահայտության հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել]

Էրիկսոնի ճակատագիրը յուրօրինակ է։ Նա ծնվել է մոր՝ Կառլ Աբրահամսենի և դանիացի քաղաքացու, որի ազգանվան մասին ստույգ տեղեկություններ չկան, ոչ ամուսնական կապի արդյունքում։ Կառլ Աբրահամսենը հայտնի հրեաների ընտանիքից էր, որի ցեղը գալիս էր Գերմանիայի հյուսիսից։ Նրա հայրը՝ Իոսիֆը, եղել է Կոպենհագենում չրի վաճառական, եղբայրները՝ Էյնար, Նիկոլայ, Մակս և Ակսել զբաղվում էին բարեգործությամբ։ Նրա մայրը՝ Գենրիետտան, մահացել է, երբ Կառլը 15 տարեկան էր։

Քանի որ Կառլան պաշտոնապես ամուսնացած էր Վալդերմար Իսիդոր Սալոմոնսենի հետ, երեխան գրանցվել է որպես Էրիկ Սալոմոնսեն։ Որոշ ժամանակ անց նա սովորեց բուժքուրություն, տեղափոխվեց Կառլսրուե և 1904 թվականին ամուսնացավ մանկաբույժ Թեոդոր Հոմբուրգերի հետ։ 1902 թ․-ին Էրիկ Սոլոմոսեն դարձավ Էրիկ Հոմբուրգեր, իսկ 1911 թ․-ին պաշտոնապես որդեգրվեցԹեոդորՀոմբուրգերիկողմից։