Էրիխ ֆոն Շտրոհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիխ ֆոն Շտրոհայմ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1885(1885-09-22)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էմայիսի 12, 1957(1957-05-12)[4][3][5][…] (71 տարեկան)
Մահվան վայրMaurepas, Իվելին, Ֆրանսիա
ԳերեզմանMaurepas
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ավստրո-Հունգարիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԵրկերFoolish Wives?, Greed?, The Merry Widow?, Մեծ պատրանք և Sunset Boulevard?
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոդերասան և կինոպրոդյուսեր
ԱմուսինValerie Germonprez?[6]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներErich von Stroheim Jr.? և Josef von Stroheim?
 Erich von Stroheim Վիքիպահեստում

Էրիխ ֆոն Շտրոհայմ (գերմաներեն՝ Erich Oswald Hans Carl Maria von Stroheim, սեպտեմբերի 22, 1885(1885-09-22)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 12, 1957(1957-05-12)[4][3][5][…], Maurepas, Իվելին, Ֆրանսիա), ամերիկյան ռեժիսոր և դերասան։ Ազգությամբ՝ ավստրիացի։

1909 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Որպես դերասան գործունեությունն սկսել է 1915 թվականից։ Դերասանական և ռեժիսորական աշխատանքներում սարկազմը, գրոտեսկը, երգիծանքը զուգակցել է ռեալիստական վավերագրական ստույգությանը։ Ստեղծել է ցինիկ, դաժան, հաճախ մտագար մարդու կերպարի զանազան տարբերակներ։ Ֆոնի գլուխգործոցը «Ընչաքաղցություն» ֆիլմն է։ Լավագույն կինոնկարներից են նաև «Կույր տղամարդիկ», «Ուրախ այրին», «Հարսանեկան քայլերգ»։ Ֆոնի ֆիլմերը հաճախ հանդիպել են մամուլի և պրոդյուսերների կատաղի դիմադրությանը, կրճատվել ու աղավաղվել։ Անհաշտ արվեստագետը 1930-ական թվականներին հեռացել է ռեժիսորական աշխատանքից և գլխավորապես հանդես եկել որպես դերասան։ Ամենաճանաչված դերերից են՝ Ֆոն Ռաուֆենշտայն «Մեծ պատրանք», Գաղտնի գործակալ («Ջիբրալթար», սովետական էկրանում՝ «Գաղտնի գործակալության ցանցերը», գեներալ Ռոմմել «Հինգ դամբարան Կահիրեի ճանապարհին», դոկտոր ֆեն հարդեն «Հյուսիսային աստղ» և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Штрогейм Эрих фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
  6. https://www.silentera.com/people/actresses/Germonprez-Valerie.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 581