Էրզրում (նահանգ)
Տես նաև Էրզրում (այլ կիրառումներ)
| Երկիր | |
| Կարգավիճակ | Նահանգ |
| Մտնում է | Արևելյան Անատոլիա տարածաշրջան |
| Վարչկենտրոն | Կարին (Էրզրում) |
| Հիմնական լեզուներ | Քրդերեն, թուրքերեն |
| Բնակչություն (2000) | 937 389 |
| Տարածք | 24 741 կմ² |
| Հեռախոսային կոդ | 442 |
| Ավտոմոբիլային կոդ | 25 |
| Վիքիպահեստում | |
| Պաշտոնական կայք | |
Էրզրում (թուրքերեն՝ Erzurum), Թուրքիայի նահանգներից մեկն է։ Նախքան Հայոց Ցեղասպանության շրջանը ունեցել է հոծ հայ բնակչություն։ Նահանգի մայրաքաղաքն Էրզրում քաղաքն է։
Էրզրումն իր շրջակայքով հայտնի լեռնադահուկային հանգստի գոտի է։ Շրջապատող սարերը տարվա մեծ մասը ծածկված են ձնով, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում տուրիզմի համար։ Էրզրումը հայտնի է իր ջրով, շատ մոտ է Եփրատ գետին։
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Էրզրումի հիմնադրումը վերագրում են Ք.Ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է քաղաքի հայկական Կարին անունը։ Այն եղել է խոշոր արհեստավորական, գիտամշակութային կենտրոն, որտեղ ապրել ու արարել են հայերը։ Կարինը բոլոր ժամանակներում եղել է հայաշատ քաղաք։ Մինչև 4-րդ դարը Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության շրջանում եղել է հայական պետության կազմում, Կարինի գավառի կենտրոն։ 387 թվականին Հայաստանի առաջին բաժանմամբ անցել է Հռոմեական կայսրությանը և Կարինը կոչվեց Թեոդորոս կայսեր անունով Թեոդուպոլիս։ 5-րդ դարից Կարինը կռվախնձոր դարձավ պարսիկների և բյուզանդացիների միջև։ 885 թվականին, Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո, Կարինը նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ:
1049-ին սելջուկները գրավեցին և կործանեցին Հայաստանի Արծն քաղաքը, որի հայ բնակիչները գաղթեցին Կարին և այն կոչեցին Արծն։ Քանի որ այն բյուզանդական տիրույթներում էր, նախկինից տարբերելու համար սկսեցին ասել Արզնար-Ռում, որ հետագայում ձևափոխվելով դարձավ Էրզրում։ Սելջուկ-թուրքերին կարճ ժամանակով այստեղից վռնդեցին Զաքարյանները, իսկ 1242 թ քաղաքը անցավ մոնղոլ-թաթարների իշխանության տակ: 19-20րդ դարերում ռուսները երեք անգամ գրավել են Կարինը և նորից վերադարձրել Օսմանյան կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով, ռուսները, Արևմտյան Հայաստանի տասնյակ քաղաքների և հարյուրավոր գյուղերի հետ Կարինը վերադարձրեցին Օսմանցիներին։ Բնակչությունը կաթողիկոսարանի հետ գաղթեց և բնակություն հաստատեց Ախալքալաքում, Ախալցխայում, Լոռիում և այլուր:
Էրզրումի հիմնական քաղաքներն են․
Աշխարհագրություն [խմբագրել]
| Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Բնակչություն [խմբագրել]
| Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Տես նաև [խմբագրել]
|
|
||
|---|---|---|
| Էգեյան երկրամաս | Աֆիոնկարահիսար • Այդըն • Դենիզլի • Իզմիր • Քյութահիա • Մանիսա • Մուղլա • Ուշաք | |
| Սևծովյան երկրամաս | Ամասյա • Արդվին • Բարտին • Բայբուրթ • Բոլու • Չորում • Դյուզջե • Գիրեսուն • Գյումյուշխանե • Կարաբյուկ • Կաստամոնու • Օրդու • Ռիզե • Սամսուն • Սինոպ • Թոկաթ • Տրապիզոն • Զոնգուլդակ | |
| Կենտրոնական Անատոլիա | Ակսարայ • Անկարա • Չանքըրը • Էսքիշեհիր • Քարաման • Կայսերի • Քըրըքքալեյ • Քըրշեհիր • Կոնիա • Նևշեհիր • Նիղդե • Սիվաս • Յոզգատ | |
| Արևելյան Անատոլիա | Աղրի • Արդահան • Բինգյոլ • Բիթլիս • Էլյազիղ • Էրզինջան • Էրզրում • Հակյարի • Իգդիր • Կարս • Մալաթիա • Մուշ • Թունջելի • Վան | |
| Մարմարածովյան երկրամաս | Բալըքեսիր • Բիլեջիկ • Բուրսա • Չանաքկալե • Էդիրնե • Ստամբուլ • Քըրքլարելի • Կոջաելի • Սակարյա • Թեքիրդաղ • Յալովա | |
| Միջերկրածովյան երկրամաս | Ադանա • Անթալիա • Բուրդուր • Հաթայ • Ըսպարտա • Կահրամանմարաշ • Մերսին • Օսմանիե | |
| Հարավ-Արևելյան Անատոլիա | Ադըյաման • Բաթման • Դիարբեքիր • Գազիանթեփ • Քիլիս • Մարդին • Շանլըուրֆա • Շըրնաք • Սիիրթ | |