Էվրիկ Աֆրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվրիկ Աֆրիկյան
Ծնվել էմայիսի 14, 1925(1925-05-14)[1][2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհուլիսի 19, 2016(2016-07-19) (91 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմանրէաբան
Հաստատություն(ներ)ԳԱԱ Մանրէաբանության ինստիտուտ[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1947)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2] և ակադեմիկոս[2]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1970)
Գիտական ղեկավարՆիկոլայ Կրասիլնիկով
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

էվրիկ Գեղամի Աֆրիկյան (մայիսի 14, 1925(1925-05-14)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հուլիսի 19, 2016(2016-07-19))[3], մանրէաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1982), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1947 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ մանրէաբանության բաժանմունքում (1961 թվականից՝ ինստիտուտ), 1953-1958 թվականներին՝ գիտքարտուղար, 1958 թվականից՝ լաբորատորիայի վարիչ, 1963 թվականից՝ տնօրեն, 2000 թվականից՝ պատվավոր տնօրեն։ 1993-2006 թվականներին եղել է «Մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնի» տնօրեն։ 1994 թվականից ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի հիմնախնդիրների խորհրդի նախագահն է։ 1977 թվականից եղել է Հայաստանի «Կենսաբանական հանդեսի» գլխավոր խմբագիրը։ 1993-1998 թվականներին եղել է Եվրոպական Համայնքի ԻՆՏԱՍ ասոցիացիայի գիտնականների խորհրդի անդամ, 1981-1987 թվականներին` Մանրէների Հավաքածուների Համաշխարհային Ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ, 1980-1990 թվականներին` Բակտերիոլոգիայի դասակարգման Միջազգային կազմակերպության բացիլների ենթակոմիտեի անդամ, 1970-1975 թվականներին` Համամիութենական միկրոբիոլոգիական միության փոխնախագահ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են ընդհանուր և կիրառական մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի հարցերին, հատկապես աերոբ սպորավոր բակտերիաների էկոլոգիային, դասակարգմանն ու կիրառությանը։ Մշակել է նոր տեխնոլոգիաներ տարբեր մանրէային պատրաստուկների արտադրության համար։ Ուսումնասիրել է հակաբիոտիկների ու հակազդիչ (անտագոնիստ) մանրէների կիրառումը բուսաբուծության և շերամապահության մեջ։ Ղեկավարել է ոչ մետաղական պոլիմերների կենսակայունության ուսումնասիրման համալիր աշխատանքները։ Մեծ ներդրում ունի ՀՀ-ում մանրէաբանական արդյունաբերության ստեղծման ու զարգացման գործում[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пенизиллин и его применения в медицине. Е., 1948.
  • Энтомопотогенные бактерии и их значение,. Е., 1973..
  • Աֆրիկյան Է. Գ. Միկրոօրգանիզմների անտագոնիզմի օգտագործման հեռանկարները գյուղատնտեսական կուլտուրաների հիվանդությունների դեմ պայքարելու գործում. ՀՍՍՀ ԳԱ Տեղ. բիոլ. և գյուղ. գիտ., 1956, Հ. 9, 1, էջ 15-24։
  • Փանոսյան Հ. Կ., Աֆրիկյան Է. Գ. Նիկոլայ Ալեկսանդրովիչ Կրասիլնիկով (ծննդյան 60-ամյակի առթիվ). ՀՍՍՀ ԳԱ Տեղ. բիոլ. և գյուղ. գիտ., 1957, Հ.10, 6, էջ 113-114[6]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «91 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված մանրէաբան, ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանը». Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Էվրիկ Աֆրիկյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվրիկ Աֆրիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 181