Էսրաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիլրուբա նվագող հնդկուհի


Էսրաջ (հինդի՝ इसराज, անգլ.՝ Esraj) հնդկական ազգային աղեղնավոր լարային գործիք է։ Այն հաճախ անվանվում է հնդկական տավիղ, իսկ բառացի գործիքի անունը նշանակում է "սրտեր գողացող"։ Համեմատած այլ գործիքների այս գործիքը ավելի երիտասարդ է, քանի որ ստղծվել է XIX-րդ դարում։ Գործիքը ունի երկու տարատեսակ՝ "էսրաջը", որը օգտագործվում է Հնդկաստանի հյուսիսային, կենտրոնական և արևլյան հատվածներում, և "դիլրուբան", որը օգտագործում է հյուսիսային հատվածում տարբեր հոգևոր և ծիսակատարային երաժշտություններ նվագելու առիթով։

Երկու գործիքները տեսքով իրար շատ նման են։ Ընդհանուր նմանություն կա սիտար գործիքին։ Լարերը հպվում են երկար վզիկին որին ամրացված են քսան բավական ծանր ամրակներ։ Գործիքը ունի 12-15 սիմպատիկ լարեր։ Լարերը բոլորը մետաղյաեն։