Էստոնիայի կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էստոնիան ունի բարեխառն ծովայինից բարեխառն մայրցամաքային անցումային կլիմա՝ մեղմ ձմեռներով և զով ամառներով։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել]

Էստոնիան գտնվում է բարեխառն գոտում, հյուսիսից և արևմուտքից ափերը ողողում է Բալթիկ ծովը։ Կլիմայի վրա մեծ ազդեցություն են ունենում անտլանտիկական ցիկլոնները, ծովի մոտիկ լինելու պատճառով օդը միշտ խոնավ է։ Գոլֆստրիմի ազդեցության պատճառով ձմեռն ավելի տաք է, քան Եվրասիայի այլ շրջաններում։ Ամառը համեմատաբար ավելի զով է։ Ամենատաք ամիսը հուլիսն է, ամենացուրտը՝ փետրվարը։ Գերկաշռում է մռայլ և ամպամած եղանակը։

Օդի ջերմաստիճանը[խմբագրել]

Բազմամյա ուսումնասիրությունների տվյալներով (1961—1990 թթ.) Էստոնիայում օդի միջին ջերմաստիճանը կազմում է +4,1 °C-ից +6,3 °C, սակայն նկատվում է աստիճանական տաքացում։ Տարեկան միջին առավելագույն ջերմաստիճանը նկատվում է Սաարեմաա և Հիյումաա շրջաններում (+6), նվազագույնը՝ Լյաենե-Վիրումաա և Յիգևամաա (+4,1...+4,5 °C)։

Ամենացուրտ ամիսը փետրվարն է՝ կղզիներում մինչև −3,3 °C, իսկ մայրցամաքում մինչև −7,4 °C-ով։ Ամենատաք ամիսը հուլիսն է, օրական միջին ջերմաստիճանը +16,2 °C -ից +17,5 °C է [1]։

Ռեկորդային տաք ամիս է եղել Նարվա-Յիեսուու քաղաքում 2010 թվականի հուլիսին՝ +23,4 °C միջին ջերմաստիճանով։ Ռեկորդային ցուրտ ամիս է եղել 1987 թվականի հունվարը Նարվայում՝ −18,0 °C միջին ջերմաստիճանով [2]։

Օդի բացարձակ դրական ջերմաստճանը +35,6 °C, որը գրանցվել 1992 թվականի օգոստոսի 14-ին [3]։ Բացարձակ բացասական ջերմաստիճանը −43,5 °C է, որը գրանցվել է 1940 թվականի հունվարի 17-ին[4]։

Տեղումներ, հարաբերական խոնավություն, ամպամածություն[խմբագրել]

Տեղումների միջին տարեկան քանակը 535 մմ-ից 727 մմ է։ Օդի միջին հարաբերական խոնավությունը, որպես կանոն բարձր է և կազում է 79%-ից մինչև 84%՝ կղզիներում [5]։ Ամպամածության ստորին արժեքը 4,8...5,7 բալ է[6]։

Քամու արագություն[խմբագրել]

Քամու միջին արագություն 2,7 մ/վ-ից մինչև 6,6 մ/վ է[7]։

Հյուսիսափայլ[խմբագրել]

Հյուսիսափայլի տարեկան միջին տևողությունը կազմում է 1628-ից 1926 ժամ[8]։



Ծանոթագրություններ և նշումներ

  1. «Температура воздуха»։ EMHI։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ http://www.webcitation.org/68tFVkMkp։ 
  2. «EMHI»: Օդի ջերմաստիճանը
  3. «Ilmajaam.ee»
  4. «Столица холода Йыгева»
  5. «EMHI»: Տեղումներ, օդի խոնավություն
  6. «EMHI»: Ամպամածություն
  7. «EMHI»: Քամու արագություն
  8. «EMHI»: Հյուսիսափայլի տևողություն