Էստոնիայի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էստոնիայի թատրոնը ձևավորվել է 1784 թվականին, երբ Ավգուստ ֆոն Կոցեբուն Տալլինում սիրողական թատրոն հիմնեց։ Այդ ժամանակաշրջանի ներկայացումների մեծ մասը կատակերգություններ էին, որտեղ անդրադարձ էր արվում տեղի ազնվական գերմանացիներին։ 1809 թվականին պրոֆեսիոնալ թատրոն հիմնվեց, որն ուներ իր սեփական շենքը Տալլինում։ Խաղացանկը հիմնականում գերմաներեն լեզվով էր, սակայն էստոներեն և ռուսերեն լեզուներով ներկայացումներ ևս բեմադրվում էին[1]։

Ճորտատիրության դարաշրջանում, որն Էստոնիայում վերացվեց 1816 թվականին, առաջին էստոնական ազգային երաժշտական միությունը՝ Վանեմույնեն, ստեղծվեց 1865 թվականին։ Վանեմույնե թատրոնի առաջին ներկայացումը Լիդիա Կոյդուլայի «Զարմուհին Սաարեմաայից» ներկայացումն էր 1870 թվականին, որով ծնունդ առավ էստոնական թատրոնը։

Վանեմույնե երաժշտական և թատերական միությունը 1878-1903 թվականներին ղեկավարեց Ավգուստ Վիերան։ 1906 թվականին միությանը նոր շենք տրամադրվեց և թատերախումբը, Կարլ Մեննինգի ղեկավարությամբ, դարձավ պրոֆեսիոնալ թատրոն։ Սկսեցին բեմադրվել արևմտյան գրողներ Հենրիկ Իբսենի, Գերհարտ Հաուպտմանի, ռուս Մաքսիմ Գորկու և էստոնացի Ավգուստ Կիցբերգի, Օսկար Լուցի և Էդուարդ Վիլդեի ստեղծագործությունները։

Տալլինում թատերախումբը պրոֆեսիոնալ թատրոնի վերածվեց Թեոդոր Ալտերմանի և Պաուլ Պիննայի գլխավորությամբ։ Հետագայում այս թատրոնի հիման վրա ստեղծվեց Էստոնիայի ազգային օպերան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]