Էստոնիայի անկախության հաղթանակի սյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստոնիայի անկախության հաղթանակի սյուն
Vabadussõja võidusammas

1918–1920 թթ․–ին Էստոնիայի անկախության մարտերում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց հիշատակը հավերժացնող Էստոնիայի անկախության հաղթանակի սյունը Տալլինի ազատության հրապարակում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր և Estonian War of Independence memorial?
Ստեղծումհունիսի 23, 2009
Երկիր Էստոնիա
ՔաղաքԱզատության հրապարակ
ԲնակավայրՏալլին
Ներկա վիճակգերազանց
 Independence War Victory Column Վիքիպահեստում

Էստոնիայի անկախության հաղթանակի սյուն (էստ․՝ Vabadussõja võidusammas), գտնվում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Ազատության հրապարակում։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2009 թ․–ի հունիսի 23–ին՝ Էստոնիայի անկախության համար մղված մարտերում զոհվածների հիշատակի օրը։ Սյունը ունի 23,5 մ բարձրություն և կազմված է 143 ապակե թիթեղներից։ Սյան գլխավերևում տեղադրված է 1919 թ․–ին ստեղծված Էստոնիայի ամենաբարձր պարգևը մարմնավորող խաչ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի կառուցման գաղափարը ի հայտ է եկել 1919 թ․–ին պատերազմի ավարտից հետո։ 1918-1920 թթ․–ին անկախության համար տեղի ունեցած մարտերում 4000 մարդ սպանվել է, 14000–ը՝ վիրավորվել[1]։ 1936 թ․–ին օրենք ընդունվեց, որի համաձայն պետք է կառուցվեր պատերազմի զոհերի հիշատակին նվիրված համազգային հուշարձան։ Սակայն շինարարությունը դադարեցվեց Էստոնիային խորհրդայնացման հետևանքով։ 1991 թ․–ին ԽՍՀՄ–ից անկախանալուց հետո հուշարձանի կառուցման հարցը կրկին մտավ օրակարգ։ 2005 թ․–ի գարնանը Ռիյգիկոգուն որոշում է, որ անկախության սյունը պետք է վեր խոյանա Տալլինի Ազատության հրապարակում։ 2006 թ․–ին հուշարձանի կառուցման մրցույթում 40 նախագիծ է ստացվել, որոնցից հաղթող է ճանաչվել է Ռայներ Ստենֆելդի, Անդրի Լաիդրեի, Կադրի Կիհոյի, Անտո Սավիի «Լիբերտաս» (Libertas) նախագիծը։ Իսկ կապալառուի ընտրության մրցույթում հաղթող է ճանաչվել Celander Ehitus OÜ շինարարական կազմակերպությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Փաստեր մասին Անկախության պատերազմ»». Տալլին: Էստոնիայի պատերազմի թանգարան,. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)