Էստոնիայի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էստոնիայի ազգային գրադարան (էստ.՝ Eesti Rahvusraamatukogu), Էստոնիայի ամենամեծ գիտական գրադարանը։ Գտնվում է Տալլինի կենտրոնում։ Հիմնադրվել է 1918 թ.։

Պատմություն[խմբագրել]

1918 թ. դեկտեմբերի 21-ին Էստոնիայի ժամանակավոր կառավարությունը որոշում է ստեղծել հանրապետական գրադարան։ Նախապես գրադարանն ուներ ընդամենը 2000 հատոր գիրք, որոնցից կարող էին օգտվել միայն Էստոնիայի խորհրդարանի պատգամավորները։ 1919 թ-ից Էստոնիայում հրատարակվող յուրաքանչյուր գրքից մեկ օրինակ պիտի հանձնվեր գրադարանին։ 1935 թ-ից Էստոնիայի ազգային գրադարանն սկսեց հավաքել էստոնական հին ձեռագրերի օրինակներ։1930-ական թթ. ընթացքում գրքերի քանակը հասավ 50000-ի։ Այդ ժամանակ այն հասանելի դարձավ բոլորին։

Խորհրդային իշխանության տարիներին գրադարանը վերանվանվեց Էստոնական ԽՍՀ հանրապետական գրադարան (էստ.՝ Eesti NSV Riiklik Raamatukogu)։ Գրադարանը համալրվում էր Խորհրդային Միության տարբեր ծայրերում հրատարակվող գրքերով, միաժամանակ միջխորհրդային գրքերի մի մասը հանվեց գրաքննության պատճառով։

1953 թ. գրադարանն կոչվեց Ֆրիդրիխ Կրեյցվալդի անունով։ 1988 թ. գրադարանն ստացավ ներկայիս անվանումը։

Գրադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1985—1993 թթ. էստոնացի ճարտարապետ Ռայնե Կառպի նախագծով։ Գրադարանի ընթերցասրահը նախատեսված է 600 ընթերցողի համար։

2007 թ. տվյալներով՝ գրադարանն ունի 3.4 միլիոն նմուշ[1], որոնցից 2 միլիոնը գրքեր են։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

59°25′49″ հս. լ. 24°44′20″ ավ. ե. / 59.430278° հս. լ. 24.738889° աե. ե.