Էռնստ Էդուարդ Կումմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնստ Էդուարդ Կումմեր
Ծնվել է 29. 1. 1810.
Ծննդավայր Զորաու
Մահացել է 14. 5. 1893
Մահվան վայր Բեռլին
Մասնագիտություն մաթեմատիկոս

Էռնստ Էդուարդ Կումմեր (Kummer) (1810 թվական, Զորաու - 1893 թվական, Բեռլին), գերմանացի մաթեմատիկոս։

1856-1884 թվականներին՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր։ Առաջին աշխատանքները վերաբերում են շարքերին։ Մոտ 1842 թվականին ստեղծել է հանրահաշվական թվերի տեսությունը, որի մեթոդները մեծ ազդեցություն են ունեցել թվերի տեսության և հանրահաշվի հետագա զարգացման վրա։ Հանրահաշվական թվերի բաժանելիության ուսումնասիրությունը նրան հանգեցրեց, այսպես կոչված, իդեալական թվերի մուծմանը։ Ունի երկրաչափության, որոշյալ ինտեգրալների, տեսական մեխանիկայի վերաբերյալ աշխատություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png