Էռնեստ Աբբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էռնստ Աբբեից)
Էռնեստ Աբբեն

Էռնստ Կարլ Աբբե (գերմ.՝ Ernst Karl Abbe, հունվարի 23, 1840, Այզենախ, Գերմանիա - հունվարի 14, 1905, Ենա, Գերմանիա), գերմանացի ֆիզիկոս և հասարակական գործիչ։ Մանրադիտակում պատկերների գոյացման տեսության հեղինակն է։ Աբբեի տեսությունն այդ բնագավառի առաջին գիտական սպառիչ ամփոփումն է։ Աբբեն ազատամիտ-բարենորոգիչ էր, «լիբերալ ժողովրդական կուսակցության» անդամ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1840 թ-ի հունվարի 23-ին։ 1870-ից Ֆիզիկայի պրոֆեսոր է Ենայի համալսարանում, 1877-1890-ին՝ նույն քաղաքի աստղադիտարանի տնօրեն։

Ենայի համալսարանի մեխանիկ Կառլ Ցայսի առաջարկով Աբբեն մասնակցել է նրա օպտիկական արհեստանոցի ստեղծմանը։ Աբբեի շնորհիվ Ցայսի արհեստանոցը վերածվեց համաշխարհային հռչակ վայելող ձեռնարկության։ Ցայսի մահից հետո Աբբեն դարձավ ձեռնարկության փաստացի տերը։ Սակայն ելնելով իր սոցիալ-քաղաքական համոզմունքներից, հրաժարվեց սեփականատիրոջ իրավունքից, ձեռնարկության համար մշակեց հատուկ կանոնադրություն, ըստ որի ձեռնարկության վարչությունը պետք է կազմվեր կառավարության, Ենայի համալսարանի ու բանվորների ներկայացուցիչներից։ 1900-ին այնտեղ սահմանվեց ութժամյա բանվորական օր։ Գործարանի եկամտի որոշ մասը հատկացվում էր Ենայի համալսարանի թոշակառուների ֆոնդին ու լուսավորական նպատակների։

Մահացել է հունվարի 14-ին, 1905։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png