Էռնեստո Լակլաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստո Լակլաու
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1935(1935-10-06)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էապրիլի 13, 2014(2014-04-13)[1] (78 տարեկան)
Մահվան վայրՍևիլյա, Իսպանիա
Քաղաքացիություն Արգենտինա[2] և  Միացյալ Թագավորություն[2]
Մայրենի լեզուիսպաներեն
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության և գրականագիտության ֆակուլտետ և Էսեքսի համալսարան
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս և սոցիոլոգ
ԱշխատավայրԷսեքսի համալսարան և Բուենոս Այրեսի համալսարան
ԱմուսինՇանտալ Մուֆ
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Պարգևներ և
մրցանակներ
 Ernesto Laclau Վիքիպահեստում

Էռնեստո Լակլաու (իսպ.՝ Ernesto Laclau, հոկտեմբերի 6, 1935(1935-10-06), Բուենոս Այրես, Արգենտինա - ապրիլի 13, 2014(2014-04-13)[1], Սևիլյա, Իսպանիա), արգենտինացի քաղաքագետ, հետմարքսիստ (պոստմարքսիստ), Շանթալ Մուֆֆի հետ համահեղինակ է Hegemony and Socialist Strategy աշխատության, որն ավանդորեն համարվում է հետմարքսիստական, քանի որ հեղինակները ավելի վաղ եղել են 1960-ական թթ. սոցիալական և ուսանողական ակտիվիստներ, բայց մերժեցին ավանդական մարքսիզմի տնտեսական դետերմինիզմը և դասակարգային պայքարի շեշտադրումը։ Էսսեքսի համալսարանի պրոֆեսոր է, որտեղ աշխատում է որպես Տեսական քաղաքագիտության ամբիոնի վարիչ և երկար տարիներ է, ինչ դիսկուրսի գաղափարաբանության և քննադատական վերլուծության դոկտորական ծրագրերի տնօրեն է։ Նա ակտիվորեն դասախողություններով հանդես է եկել Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի բազմաթիվ համալսարաններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է արգենտինական Ազգային ձախի սոցիալիստական կուսակցության (Socialist Party of the National Left) անդամ մինչև 1969 թվականը, երբ բրիտանացի պատմագետ Էրիկ Հոբսբաումը աջակցեց նրան Օքսֆորդում ելույթ ունենալու ժամանակ[3]։. Նա խզում է կապերը Խորխե Աբելարդո Ռամոսի՝ այդ կուսակցության հիմնադրի հետ[3]. Որոշ հարցազրույցներում նա պնդում էր, որ ծագում է Իպոլիտո Իրիգոենի ընտանիքից և որ սոցիալիստական քաղաքական գործիչ Արտուրո Խաուրետչը՝ պրեզիդենտ Խուստոյի դիկտատուրայի ակտիվ հակառակորդը, իր հոր մտերիմ ընկերն է եղել[3]։.

Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Է. Լակլաուի առավել կարևոր գիրքն համարվում է Hegemony and Socialist Strategy գիրքը (համահեղինակ՝ Շանթալ Մուֆֆ)։ Նրանց մտածողությունը, որպես օրենք, անվանում են հետ-մարքսիստական, քանի որ նրանք երկուսն էլ 1960-ական թթ. քաղաքականապես ակտիվ են եղել սոցիալական և ուսանողական շարժումների մեջ և, այդպիսով, փորձում էին բանվոր դասակարգն ու նոր սոցիալական շարժումները միավորել։

Գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Politics and Ideology in Marxist Theory (NLB, 1977)
  • Hegemony and Socialist Strategy (համահեղինակ՝ Chantal Mouffe) (Verso, 1985)
  • New Reflections on the Revolution of our Time (Verso, 1990)
  • The Making of Political Identities (խմբագիր) (Verso, 1994)
  • Emancipation(s) (Verso, 1996)
  • Contingency, Hegemony, Universality (համահեղինակներ՝ Judith Butler և Սլավա Ժիժեկ) (Verso, 2000)
  • On Populist Reason (Verso, 2005)
  • Elusive Universality (Routledge, forthcoming 2007)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гололобов И. В. Эрнесто Лаклау и его «субъект политики» // Гуманитарная мысль Юга России. 2005. № 1. С. 127—132.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 LIBRIS — 2018.
  3. 3,0 3,1 3,2 Las manos en la masa — Ernesto Laclau contra Negri, Hardt y Zizek, Pagina/12, June 5, 2005 (իսպ.)