Մազահանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էպիլացիաից)
Լազերային էպիլացիա

Մազահանում, էպիլյացիա, մազերի արհեստական հեռացումը կոսմետիկական կամ բուժիչ նպատակով։ Կատարվում է մեխանիկական գործիքների, էլեկտրամազահանման, էպիլինային սպեղանու և ռենտգենյան ճառագայթների օգնությամբ։ Էլեկտրամազահանումը կիրառվում է կանանց դեմքի գերմազոտությունը (տես Հիպերտրիխոզ) վերացնելու, իսկ ռենտգենյան ու էպիլինային մազահանումը՝ գլխի և դեմքի սնկային որոշ հիվանդությունների (տրիխոֆիթիա, միկրոսպորիա, ֆավուս, սիկոզ) բուժմանն օժանդակելու նպատակով։ Ամենից կայուն արդյունք տալիս է էլեկտրամազահանման մեթոդը, որի ժամանակ ասեղնաձև էլեկտրոդներով քայքայում են մազային կոճղեզները, և մազերի աճը դադարում է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 131
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազահանում» հոդվածին։