Էչեր
|
|
||
| տարածք. | 13,1 քառ. կմ | |
| բնակչություն. | 3.252 (2001) | |
| հեռախոսային կոդ. | +036-29 | |
| կայքէջ. | http://www.ecser.hu | |
Էչեր (հունգարերեն Ecser, սլովակերեն Ečer) բնակավայր Հունգարիայի Պեստ մարզում։ Բնակչությունը՝ 3252 մարդ, որի մի մասը սլովակներ են։ Էչերը շատ մոտ է գտնվում «Ֆերիհեգի» միջազգային օդանավակայանին։Մայրաքաղաք Բուդապեշտի հետ այն կապված է երկաթուղով և ավտոմայրուղով:
Էչերը կազմված է չորս պատմական մասերից` Մագլոդ, Վաչես, Գյոմրու և Ուլլո:
Պատմություն [խմբագրել]
Էչերի մասին առաջին անգամ գրավոր հիշատակվել է 1315 թվականին դեկտեմբերի 15-ին: Սակայն բնակավայրը ավելի հին է: Ըստ առասպելի 896 թվականին Մագյարի արքայազն Արպադը, որն ասիական իր ցեղի հետ արշավում էր Դանուբ գետի երկրամասը, հանգստացել է մի կաղնու մոտ: Երբ նա հարցրեց ինչպես է այդ վայրը կոչվում և իմացավ, որ այն անուն չունի, ասաց՝ «Դե ուրեմն թող այն Կաղնի կոչվի» («չեր» հունգարերն նշանակում է կաղնի):
Դարից ավել տևած օսմայնան տիրապետության ընթացքում (1526-1686), բնակավայրը ամբողջովին լքվել էր, սակայն 1669 թվականին նորից մարդիկ են գալիս այստեղ բնակվելու: Ռակոցիի գլխավորությամբ անկախության պայաքարի ժամանակ (1703-1711), Էչերը տվել է տասնմեկ զինվոր:
Մինչև XIX դարը Հունգարիայի գյուղական վայրերը ավատատիրական ցանցի մեջ էին մտնում և խոշոր կալվածատերերի, այսպես կոչված մագնատների սեփականությունն էին: XVII դարի սկզբում Էչերը կոմս Անտալ Գրասսալկովիչի սեփականությունն էր: Նա Էչեր է բերել սլովակներ, որոնք մինչև այժմ բնակվում են այստեղ:
Հունգարիայում այս գյուղը հայտնի է իր կոթողային կաթոլիկ եկեղեցով, կառուցված 1740-ին, և ժողովրդական պարով, որը կոչվում է «Էչերի լակոդալմես» կամ «Էչերյան գեղջուկների հասանիք»: Էկեղեցին, պարը և առասպելական կաղնին պատկերվել են Էչերի գերբի վրա: