Էուստակիո Եվստախիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bartolomeus Eustachius.jpg

Էուստակիո Եվստախիո (լատ.՝ Eustachius, իտալ.՝ Eustachio) (մոտ 1510-1574), իտալացի բժիշկ, անատոմ։

Սովորել է Հռոմում։ Եղել է հռոմեական «Սապիենցա» դպրոցի պրոֆեսոր, պապական պալատական բժիշկ։ Գիտական, հատկապես՝ համեմատական անատոմիայի հիմնադիրն է։ Էուստակիո Եվստախիոի աշխատանքների հիմքում ընկած են մարդու և սաղմի օրգանների համեմատական հետազոտությունները և ախտաբանաանատոմիական հերձումները։ «Գիրք լսողության մասին» (1563 թվական) աշխատության մեջ Էուստակիո Եվստախիո առաջինը մանրամասն նկարագրել է մարդու լսողության օրգանը, հայտնաբերել ներքին ականջը քթըմպանային խոռոչին միացնող, այսպես կոչված՝ եվստախյան խողովակը, ստորին սիներակի կիսալուսնաձև փականը։ Ստեղծել է «Անատոմիական աղյուսակներ» (33 նկարով), որը հրատարակվել է 1714 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png