Էնտոնի Կրաֆտ-Բոնար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էնտոնի Կրաֆտ-Բոնար (1869 - 1945), շվեյցարացի հոգևորական, միսիոներ։ 1896 թվականին Լոզանում կազմակերպել է կանտոնների ներկայացուցիչների ժողով, որտեղ որոշվել է ապահովել անհրաժեշտ օգնություն Օսմանյան կայսրության հայ բնակչությանը։ Ստեղծվել է Հայերի օգնության շվեյցարական կազմակերպությունը, որը գոյատևել է մինչև 1922 թվականը։

1896 թվականից եղել է Հայ որբերին ընդունող և պատսպարող շվեյցարական ընկերության ղեկավարը, Ժնևի մոտ՝ Բենյեն գյուղում հայ որբերի համար բացել է «Հայ տունը», Սեբաստիայում շենք ձեռք բերել հայ որբերի համար։ 1898-1922 թվականներին շուրջ 2 հազար հայ որբեր կրթվել ու դաստիարակվել են շվեյցարական որբանոցներում։ 1918 - 1923 թվականներին բազմիցս դիմել է տերությունների ղեկավարներին՝ հայ ժողովրդի ճակատագրի մտահոգությամբ։ Որպես Հայաստանի բարեկամների շվեյցարական կոմիտեների միության գլխավոր քարտուղար 1919 թվականի հոկտեմբերի 31-ին հեռագիր է հղել ԱՄՆ-ի պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին խնդրելով «իր պաշտպանության տակ առնել այդ նահատակ ժողովրդին», վերցնել Հայաստանի մանդատը։ 1920 թվականից եղել է Հայասերների միջազգային լիգայի գործադիր կոմիտեի անդամ։ Լոզանի կոնֆերանսից (1923) հետո Էնտոնին քանիցս դիմել է Ազգերի լիգային՝ ի պաշտպանություն հայկական հարցի հանդես գալու խնդրանքով։ Հեղինակ է հայկական հարցի վերաբերյալ մի շարք հրապարակումների։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։