Էնտոմոպաթոգեն սնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնտոմոպաթոգեն սնկեր
Մեղու (Scathophaga stercoraria) համակված բորբոսով Entomophthora muscae
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Զիգոմիցետներ
Ցեղ Էնտոմոպաթոգեն սնկեր
Լատիներեն անվանում
Entomophthorales
Ընտանիքներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Էնտոմոպաթոգեն սնկեր՝ (լատին․՝ Entomophthorales), ներառում են տեսակներ սնկերի բոլոր դասերից։ Միջատների և տզերի հիվանդությունների հարուցիչներ են։ Հայտնի է մոտ 530 տեսակ, հիմնականում պատկանում են էնտոմոֆտորայինների (Entomophthorales)[1] մոնիլինայինների (Moniliales) կարգերին։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակաբույծի հարուցիչը

Բնության մեջ ճնշում են միջատների բազմացումը։ Ախտածին սնկերը թափանցում են միջատի մարմնի մեջ, 32-48 ժամ հետո նրա խոռոչը լցնում միցելիումի միաբջիջ հատվածներով՝ շրջափակելով արյան և ավշի շրջանառությունը։ Սնկից արտազատվող թունավոր նյութերը մահացու են միջատների համար։ Այդ հատկությունն օգտագործվում է որպես վնասակար միջատների դեմ կենսավանական պայքարի միջոց։ Թթենու շերամի թրթուրների, կոլորադյան բզեզի, կարտոֆիլի զատիկի, մարգագետնային և եգիպտացորենային թիթեռների մակաբույծներ են։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել տարածված են բովերիա (Beauveria) ցեղի մակաբույծ տեսակները՝ մուսկարիդների հարուցիչները։ Էնտոմոֆտորա ճանճի (Entomophthora muscae) տեսակը սենյակային ճանճերի աշնանային հիվանդության հարուցիչ է։ Կենդանի հյուսվածքների վրա կարող են զարգանալ և սպորներ առաջացնել նաև ասպերգիլ ցեղի թույներ առաջացնող տեսակները։ Հայաստանում էնտոմոպաթոգեն սնկերը ուսումնասիրված են մասնակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hibbett DS, Binder M, Bischoff JF; և այլք: (2007 թ․ մայիս). «A higher-level phylogenetic classification of the Fungi». Mycol. Res. 111 (Pt 5): 509–47. doi:10.1016/j.mycres.2007.03.004. PMID 17572334. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тарасов К. Л. Порядок эндогоновые — Endogonales // Белякова Г. А., Дьяков Ю. Т., Тарасов К. Л. Ботаника: в 4 томах. — изд. центр «Академия», 2006. — Т. 1. Водоросли и грибы. — С. 168—169. — ISBN 5-7695-2731-5
  • Гарибова Л. В., Лекомцева С. Н. Основы микологии: Морфология и систематика грибов и грибоподобных организмов. — Товарищество научных изданий КМК, 2005. — С. 62—64. — ISBN 5-87317-265-X
  • Ячевский А. А., Энтомофторовые // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։