Էնդրյու Գրեհեմ
| Էնդրյու Գրեհեմ | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Էնդրյու Գրեհեմ |
| Ծննդյան օր՝ | 08.04.1815 |
| Ծննդավայր՝ | Ֆերմանա |
| Վախճանի օր՝ | 05.11.1908 |
| Վախճանի վայր՝ | Քեմբրիջ |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | իռլանդացի |
| (9) Մետիս | 25 ապրիլ 1848 |
Էնդրյու Գրեհեմ (8 ապրիլի 1815 — 5 նոյեմբերի 1908), իռլանդացի աստղագետ: Ծնվել է Ֆերմանա դքսությունում Իռլանդիայում:
Աշխատելով Մարկրիի աստղադիտարանում (Սլայգոում), 1848 թվականին Հրահամը հայտնաբերել է (9) Մետիս աստերոիդը: Ավելի ուշ, աշխատել է Մարկրիի կատալոգի (անգլ.՝ Markree Catalogue) վրա, որը ներառում էր վաթսուն հազար աստղ խավարածրի երկայնքով: Կատալոգի կազմման աշխատանքները շարունակվել են 1848 թվականի օգոստոսի 8-ից մինչև 1856 մարտի 27-ը, այն հրատարակվել է չորս հատորով 1851, 1853, 1854, 1856 թվականներին համապատասխանաբար:
1864-ից 1903 թվականը Գրեհեմը աշխատել է առաջին օգնականի պաշտոնում Քեմբրիջի աստղադիտարանում, որտեղ մասնակցել է Քեմբրիջյան կատալոգի (անգլ.՝ Cambridge Catalogue) կազմման աշխատանքներին, հրատարակվել է 1897 թվականին:
(3541) Գրեհեմ աստերոիդը անվանվել է ի պատիվ Լլոյդ Վիլսոն Գրեհեմի, այլ ոչ Էնդրյու Գրեհեմի: